• Latest news

Նստակյաց կենսակերպն առանձնապես վտանգավոր է տարեց մարդկանց համար

23 օգոստոսի, 2017  10:47

Նստակյաց կենսակերպը մեծացնում է մահվան վտանգը, հատկապես միջին տարիքի եւ տարեց մարդկանց պարագայում, պարզել են կանադացի գիտնականները:

Մասնագետները որոշել են նորովի ուսումնասիրել առողջության համար ֆիզիկական ակտիվության օգտակարությունը. ոչ թե ակտիվ կենսակերպից օգուտի, այլ վնասի տեսանկյունից, որը կարող է հասցնել մշտապես նստած կամ պառկած կենսակերպը:

Հետազոտողներն ուսումնասիրել են 50 տարեկանն անց 3141 մարդկանց տվյալները: Կամավորների ակտիվությանը հետեւել են ֆիթնես-թրեքերների օգնությամբ: Տվյալները հավաքել են 2003-2004 եւ 2005-2006 թվականներին, այնուհետեւ գիտնականները փորձի մասնակիցներին հետեւել են մինչեւ 2011 թվականը կամ նրանց մահը:

Մասնագետների եզրահանգումները հետաքրքիր են եղել. սակավ շարժունակ կենսակերպ վարող մարդկանց մոտ մահվան վտանգը մեծանում է: Իսկ նրանք, ովքեր ժամանակին ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ունեցել, նստած կենսակերպով իրենց չեն վնասում:

«Երկարատեւ նստելը մահվան բարձր վտանգի հետ կապ ունի միայն խոցելի կամ թույլ մարդկանց պարագայում, որոնք չեն հետեւել 2.5 ժամ շարունակ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին խորհրդին»,- հաղորդել են հետազոտության հեղինակները:

Գիտնականները կարծում են, որ բժիշկները պետք է մարդկանց զգուշացնեն սակավ շարժունակ կենսակերպի վնասի մասին, ինչպես զգուշացնում են ծխախոտի կամ ալկոհոլի օգտագործման հնարավոր բացասական հետեւանքների մասին: Կանադացիները տարեց մարդկանց կյանքը երկարացնելու ամենապարզ եւ օպտիմալ միջոցը համարում են զբոսանքը, նույնիսկ տանը քայլելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll