• Latest news

Բրիտանացի գիտնականը դիաբետով տառապողների համար արդյունավետ դիետա է առաջարկում

23 օգոստոսի, 2017  14:13

Հերթագայությամբ սնվելը կարող է արդյունավետ միջոց լինել 2-րդ տիպի դիաբետի բուժման եւ կանխարգելման համար: Նման պնդմամբ է հանդես եկել Լոնդոնի համալսարանական քոլեջից նյարդակենսաբան Նիք Լեսիցան, որի հոդվածը հրապարակվել է The Conversation-ում:

Լեսիցան որպես օրինակ ներկայացրել է երկու հետազոտություն, որոնց արդյունքները հրապարակվել են 2017 թվականին: Առաջինում նկարագրված է մկների վրա փորձված դիետա, որոնց օրգանիզմը լեպտին չի արտադրում (հագենալու զգացողությունը կարգավորելուն մասնակցող հորմոն):

Կենդանիները մշտապես չափից շատ են կերել եւ վաղ տարքիից դիաբետով են տառապել: Հերթագայությամբ սննդակարգի հետեւելուց (7 օր սովորական սննդակարգ, 4 օր՝ ցածր ածխաջրածնային սննդակարգ) մի քանի ամիս անց կենդանիների մոտ հիվանդության ախտանշաններն անհետացել են, մարմնի զանգվածը նվազել է: Բացի այդ՝ կարգավորվել է մկների ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, որը պատասխանատու է ինսուլինի արտադրության համար:

Երկրորդ հրապարակման մեջ նկարագրված է հերթագայությամբ սննդակարգի արդյունքը, որն արձանագրվել է 100 մարդու մասնակցությամբ հետազոտությունից հետո: 30 օր նրանք դիետայի են հետեւել, որը ներառել է 25 օր անսահմանափակ սնունդ, 5 օր՝ սահմանափակ սննդակարգ: Փորձի ավարտից հետո բոլոր մասնակիցների արյան մեջ շաքարի մակարդակը նվազել է:

Լեսիցան նշել է, որ նման սննդակարգի արդյունավետության մասին միանշանակ եզրահանգումներ անելու համար ավելի մեծ թվով կամավորների մասնակցությամբ երկարատեւ հետազոտություններ են անհրաժեշտ: Մյուս կողմից, ըստ նյարդակենսաբանի, արդեն գոյություն ունեցող տվյալները մատնանշում են առնվազն ավելորդ քաշ ունեցողների եւ դիաբետով հիվանդների համար սնվելու նման ռեժիմի արդյունավետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել