• Latest news

10-ամյա տղան մորն ու նորածին եղբորը փրկել է վաղաժամ ծննդաբերության ժամանակ

25 օգոստոսի, 2017  11:59

10-ամյա Ջեյդեն Ֆոնտենոն փրկել է նորածին եղբոր եւ մոր կյանքը, որի մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել: Իրավիճակը բարդացել է, քանի որ կնոջ մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել:

36-ամյա Էշլին Մորոն պետք է ծննդաբերեր սեպտեմբերի 20-ին, սակայն օգոստոսի 11-ի առավոտյան անսպասելիորեն երկունքի ցավերը սկսվում են: Պտղաջրերը հոսելիս նա լոգարանում էր: Չիմանալով ինչ անել՝ նա կանչում է ավագ որդուն (ամուսինն արդեն աշխատանքի էր գնացել) եւ խնդրում տատիկին կանչել: Տատիկը, սակայն, վերջերս մեջքի վիրահատության էր ենթարկվել եւ չէր կարողանում քայլել, այդ պատճառով միակ բանը, որ կարող էր անել, շտապ օգնություն զանգահարելն էր:

Մինչ այդ, Էշլին հասկանում է, որ երեխան արդեն ծնվում է: Ավելին, ծնվում է՝ ոտքերը դեպի առաջ: Սա բավական վտանգավոր է համարվում, քանի որ փոքրիկը կարող է ուղեղի լուրջ վնասվածք ստանալ եւ նույնիսկ մահանալ: Այդ ընթացքում էլ Էշլիի մոտ ուժեղ արնահոսություն է սկսվում:

10-ամյա Ջեյդենը, խոսելով տատիկի հետ, կրկին մոտենում է մորն ու հարցնում, թե ինչով կարող է օգնել:

«Ես արտասվում էի, բայց փորձում էի հավաքել ինձ ու հանգստանալ,- հիշում է Էշլին:- Ջեյդենն այնքան հանգիստ էր, դա ինձ էլ օգնեց հանգստանալ: Ես տեսնում էի, որ նա վախեցած է, բայց գիտեր, որ պետք է օգնի»:

Տղան ծնկի է իջնում մոր կողքին, բռնում եղբոր ոտքերից եւ զգուշորեն նրան շրջելով՝ օգնում է լույս աշխարհ գալ:

Երբ երեխան, վերջապես, ծնվում է, Ջեյդենը նկատում է, որ նա չի շնչում: Նա վազում է ասպիրատոր բերելու եւ սարքի օգնությամբ սկսում է օդ մղել փոքրիկի բերանն ու քիթը:

Շտապ օգնությունը տեղ է հասնում այն պահին, երն նորածինը սկսում է շնչել եւ բղավում է:

Հիմա ե՛ւ Էշլին, ե՛ւ նորածինը լավ են զգում, եւ մինչեւ շաբաթվա վերջ դուրս կգրվեն հիվանդանոցից: Բժիշկների խոսքով՝ առանց Ջեյդենի օգնության Էշլին կմահանար արնահոսությունից, ողջ չէր մնա նաեւ նորածինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել