• Latest news

Բարձրագույն կրթությամբ մարդիկ ավելի հազվադեպ են սրտի կաթված ունենում

2 սեպտեմբերի, 2017  10:56

Բարձրագույն կրթությամբ մարդիկ հազվադեպ են բախվում սիրտ-անոթային հիվանդությունների. նրանց մոտ, ովքեր դպրոցից հետո առնվազն 3-6 տարի սովորում են, 33%-ով հազվադեպ է սրտի կաթված լինում: Այս մասին հայտնել են Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Օքսֆորդի համալսարանի գիտնականները:

Նրանք վերլուծել են 540 հազար մարդու տվյալներ եւ հստակ կապ գտել կրթության ու կաթվածների միջեւ: Ավելին, որքան երկար է մարդը սովորում, այնքան ավելի է նվազում սրտի կաթվածի վտանգը:

Գիտնականների խոսքով՝ դրական արդյունքը 50%-ով պայմանավորված է կենսակերպով: Կրթված մարդիկ, որպես կանոն, ճիշտ են սնվում, ավելի շատ ժամանակ են հատկացնում ֆիզիկական ակտիվությանը, հազվադեպ են ծխում: Բացի այդ՝ նրանք լավ աշխատանք գտնելու եւ վաստակելու ավելի մեծ հնարավորություններ են ունենում: Դա նվազեցնում է տագնապի, սթրեսի մակարդակը եւ, բնականաբար, սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առաջացման վտանգը:

Հետաքրքիր է, որ սա միակ հետազոտությունը չէ, որը ցույց է տալիս կրթության եւ սիրտ-անոթային հիվանդությունների միջեւ կապը: Վերջերս Մինեսոտայի համալսարանի մասնագետները հայտնաբերել են, որ ոչ լիարժեք կրթությունը երկու անգամ մեծացնում է սրտի հիվանդությունների ի հայտ գալու հավանականությունը:

Եթե կինը միայն դպրոց է ավարտել, ապա սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման վտանգը նրա մոտ մեծանում է գրեթե 51%-ով: Իսկ բարձրագույն կրթություն ստանալու դեպքում այդ վտանգն ընդամենը 28% է: Տղամարդկանց մոտ հետազոտողները նույն միտումն են նկատել, բայց ոչ այդքան կտրուկ տարբերությամբ (42%՝ 59%-ի փոխարեն):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել