• Latest news

Ինչպե՞ս բարձրացնել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը

3 սեպտեմբերի, 2017  12:33

Հեմոգլոբինը էրիթրոցիտներում սպիտակուցային մոլեկուլ է, որն օրգանիզմում շատ կարեւոր դերակատարում ունի. այն թոքերից թթվածինը տեղափոխում է օրգանիզմի հյուսվածքներ եւ հյուսվածքներից ածխաթթու գազը թոքեր է վերադարձնում:

Արյան մեջ հեմոգլոբինի ցուցանիշները կարելի է պարզել հասարակ անալիզով: Արյան մեջ հեմոգլոբինի ցուցանիշների նորմայից շեղումներ կարող են առաջանալ ոչ ճիշտ սնվելու կամ որոշ լուրջ հիվանդությունների հետեւանքով: Այսպես թե այնպես, եթե հեմոգլոբինի մակարդակը բարձր է կամ ցածր, սա բժշկի դիմելու առիթ է՝ հասկանալու համար նորմայից շեղման պատճառը:

Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի բարձրացման միջոցները կախված են դրա նվազման նախնական պատճառից: Եթե մարդը վնասվածքի հետեւանքով մեծ քանակությամբ արյուն է կորցրել, նա մի բուժման կարիք ունի, եթե սխալ սննդակարգի է հետեւում՝ այլ, իսկ եթե հեմոգլոբինի մակարդակի վրա ազդող հիվանդությամբ է տառապում՝ երրորդ բուժման:

  • էրիթրոցիտների փոխներարկում
  • էրիթրոպոետինի ներարկում (սա հորմոն է, որը կարող է էրիթրոցիտների արտադրումը խթանել այն մարդկանց մոտ, որոնց օրգանիզմում արյան կարմիր մարմիններն անբավարար քանակությամբ են արտադրվում, ինչպես նաեւ այն մարդկանց, որոնց մոտ էրիթրոցիտներն ինչ-որ պատճառով ոչնչանում են)
  • երկաթ պարունակող սննդային հավելումների ընդունում
  • երկաթով հարուստ մթերքների (ձու, սպանախ, արտիճուկ, լոբի, անյուղ միս եւ ծովամթերք) օգտագործման մեծացում, ինչպես նաեւ B6 վիտամինով, ֆոլաթթվով, B12 վիտամինով եւ C վիտամինով հարուստ մթերքների. այս նուտրիենտները նույնպես անհրաժեշտ են արյան մեջ հեմոգլոբինի նորմալ մակարդակը պահպանելու համար: Այս նյութերով են հարուստ ձկնեղենը, բանջարեղենը, ընկուզեղենը, ձավարեղենը, ոլոռը եւ ցիտրուսայինները:

Նշենք, որ հեմոգլոբինի ցածր մակարդակի դեպքում խորհուրդ չի տրվում առանց բժշկի հետ խորհրդակցելու երկաթ պարունակող դեղամիջոցներ ընդունել կամ ցանկացած այլ բուժում նախաձեռնել, քանի որ օրգանիզմում երկաթի ավելցուկը կարող է ծանր բարդություններ առաջացնել: Մասնագետները խորհուրդ են տալիս երկաթ պարունակող դեղամիջոցները երեխաներից հեռու պահել, քանի որ դրանցով թունավորումները երեխաների համար կարող են ճակատագրական լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել