• Latest news

Գիտնականները ծերացումը դանդաղեցնող նոր միջոց են հայտնաբերել

7 սեպտեմբերի, 2017  19:25

Լոս Անջելեսցի կենսաբանները բջջային գործընթացներին միջամտելու նոր մեխանիզմ են մշակել, որը կարող է կանգնեցնել ծերացումը և վերադարձնել երիտասարդությունը։ Ամեն դեպքում, այդ միջոցը դեռևս փորձարկվել է միայն դրոզոֆիլ ճանճերի վրա։

«Երիտասարդացման» միջոցը հիմնված է միտոքոնդրիումների՝ էներգիայի մանր գեներատորների վրա, որոնք կան օրգանիզմի բոլոր բջիջներում։ Միտոքոնդրիումները տարիքի հետ ավելի հաճախ են վնասվում, և ծերացման ընթացքում վնասված միտոքոնդրիումները, որպես կանոն, կուտակվում են մարդկանց ուղեղում, մկաններում և այլ օրգաններում։

Կուտակվելով նրանք կարող են դառնալ թունավոր և նպաստել լայն սպեկտրի տարիքային հիվանդությունների առաջացմանը, բացատրում է հետազոտության ավագ հեղինակ, Լոս Անջելեսում Քալիֆորնիայի համալսարանի ինտեգրատիվ կենսաբանության և ֆիզիոլոգիայի (UCLA) պրոֆեսոր Դեւիդ Ուոքերը։ Նոր հետազոտության մեջ Ուոքերն ու իր գործընկերները հայտնաբերել են, որ դրոզոֆիլի մոտ  կյանքի ուղիղ կեսն ապրելուց հետո՝ մեկ ամսական հասակում, միտոքոնդրիումները դառնում են ավելի խոշոր և երկարուկ, այն դեպքում, երբ երիտասարդ հասակում դրանք լինում են շրջանաձև և ավելի փոքր։ Գիտնականների կարծիքով միտոքոնդրիումների չափերի մեծացումը և դրանց երկարումը վատթարացնում են բջջի՝ վնասված միտոքոնդրիումներից մաքրվելու ունակությունը։

Nature Communications պարբերականում հրապարակված ետազոտության մեջ ասվում է, որ  UCLA–ի գիտնականները արհեստականորեն վերացրել են վնասված միտոքոնդրիումները՝ բաժանելով դրանք ավելի մանր մասերի։ Դրանից հետո ճանճերը դարձել են առավել ակտիվ, էներգետիկ և դիմացկուն։ Նշվում է, որ փորձնական միջամտությունից հետո բեղուն էգ ճանճերը ապրել են իրենց բնականոն կյանքի ժամկետից միջինում 20 տոկոսով ավելի երկար, իսկ որձերը՝ 12 տոկոսով ավելի շատ։

Գիտնականները կարծում են, որ եթե ապագայում հաջողվի այս միջոցը կիրառել մարդկանց վրա, այն կարող է հանգեցնել Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդությունների, քաղցկեղի, կաթվածի, սրտանոթային և մարդկանց տարիքային այլ հիվանդությունների առաջացման ու զարգացման դանդաղեցմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է