• Latest news

Էնդոմետրիոզը մեծացնում է հղիության ժամանակ բարդացումների ռիսկը

18 սեպտեմբերի, 2017  20:22

Էնդոմետրիոզը մեծացնում է հղիության եւ ծննդաբերության ժամանակ բարդացումների ռիսկը։ Այս մասին ասված է Fertility and Sterility ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Հետազոտության հեղինակները՝ Sidney Kimmel Medical College at Thomas Jefferson University–ի գիտնականները, նշում են, որ էնդոմետրիոզ ունեցող կանանց մոտ հաճախ վաղաժամ ծննդաբերություն է գրանցվում։ Նրանց նաեւ հաճախ են կեսարյան հատում անում։ Բացի այդ, այդ կանանց մոտ մեծ է նաեւ վիժման վտանգը։ Այդ պատճառով  էնդոմետրիոզ ունենցող կանանց գիտնականները խորհուրդ են տալիս ուշադիր լինել այդ հարցում, իսկ բժիշկներին՝ հաշվի առնել հնարավոր բարդացումները։

Էնդոմետրիոզը հիվանդություն է, որն ախտահարում է վերարտադրողական տարիքի կանանց ավելի քան 10 տոկոսին։ Էնդոմետրիումի բջիջները ներծծվում են արգանդի պատի ներքին շերտի սահմաններից դուրս եւ ընկնում մյուս օրգաններ։ Երբեմն հիվանդությունն իրեն չի դրսեւորում, երբեմն էլ ծակող եւ բութ ցավեր է առաջացնում որովայնի շրջանում, սեռական ակտի ժամանակ։ Այն կարող է նաեւ անպտղության պատճառ դառնալ։

Էնդոմետրիոզի եւ հղիության միջեւ կապը հասկանալու համար գիտնականները 24 հետազոտություն են անցկացրել, որոնց մասնակցել է ավելի քան 1 մլն կին։ Հետազոտություններն ի հայտ են բերել, որ էնդոմետրիոզն, իրոք, բարձրացնում է բարդացումների ռիսկը։ Սակայն այն չի ազդում պրեէկլամպսիայի կամ հեստացիոն հիպերտենզիայի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել