Սեպտեմբերի 25–26–ին նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 26-ին Երեւանում կայանալիք Հայ-ռուսական առողջապահական 3րդ համաժողովի ընթացքում կքննարկվեն երկու երկրի համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի ամբողջ շրջանակը:
Կստորագրվի համատեղ որոշում «Հանրային առողջապահություն-21» գիտական ամսագրի հաստատման մասին, համաժողովի արդյունքների մասին կընդունվի համատեղ հայտարարություն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day