• Latest news

Բժիշկները չեն կարողանում պարզել Հնդկաստանում ծնված սիամական երկվորյակների սեռը

21 սեպտեմբերի, 2017  21:31

Ուշադրություն, նկարները կարող են տհաճություն պատճառել։

Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, որոնք միացած են որովայնի ու սեռական օրգանների հատվածում։ Երեխաներից ամեն մեկն ունի կենսականորեն կարեւոր սեփական օրգանները, սակայն քանի որ նրանց սեռական օրգանները չեն երեւում, բժիշկները չեն կարողանում հասկանալ, թե ինչ սեռի են նրանք։

Հնարավոր է՝ նրանց սեռը հնարավոր կլինի պարզել երեխաներին առանձնացնելու վիրահատության միջոցով։  Հետաքրքիր է, որ երկվորյակները բնական ճանապարհով են ծնվել, ինչը հազվադեպ է պատահում։ Նրանց 32-ամյա մայրը դիմել էր Bhawani Prasad Hospital հիվանդանոց երկունքի ցավերը սկսվելուց հետո։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց էր տվել, որ կինը երկվորյակների է սպասում, ինչը զարմանալի էր նաեւ կնոջ համար, քանի որ  նախկինում նման հետազոտություն չէր անցել։

Սովորաբար նման դեպքերում կեսարյան  հատում են անում, սակայն կինն ինքնուրույն է ծննդաբերել եւ մի քանի ժամ հետո էլ լքել հիվանդանոցը, սակայն բժիշկները համոզել էին վերադառնալ, քանի որ երեխայի կյանքին եւ առողջությանը վտանգ էր սպառնում։

Երեխաները նաեւ ընդհանուր պորտալար ունեն, ինչը բարդացնում է հղիության ժամանակ նրանց արյան շրջանառությունը։ Բժիշկները նշում են, որ եթե երեխաներից ամեն մեկն իր պորտալարն ունենար, նրանք ավելի ամուր եւ առողջ կլինեին։

Բժիշկները մորն ուղարկել են Դելիի All India Institute of Medical Sciences կլինիկա, որտեղ երեխաներին կարող են առանձնացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։