• Latest news

Հայ-ռուսական 3-րդ համաժողովի ընթացքում կքննարկվեն միգրանտների առողջությանը վերաբերող հարցեր

22 սեպտեմբերի, 2017  15:27

Սեպտեմբերի 26-ին, ժամը 09:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Գրիգոր Խանջյան» սրահում կմեկնարկի Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովը։ Պլենար եւ սեկցիոն նիստերը կընթանան նաեւ «Սասունցի Դավիթ» սրահում:

Համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:

Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի ընթացքում կքննարկվեն երկու երկրի համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի ամբողջ շրջանակը:

Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն առողջապահության ոլորտի մի շարք կարեւոր հարցեր, որոնց թվում են՝ առողջապահական բարեփոխումները    Հայաստանի Հանրապետությունում  եւ Ռուսաստանի Դաշնությունում,  հակածխախոտային քարոզարշավի ձեռքբերումներն ու արգելքները,   բժշկական զբոսաշրջություն եւ այլն:

Գործընկեր երկրների առողջապահության ոլորտի պատասխանատուները զուգահեռ սեկցիոն նիստերում նաեւ անդրադարձ կկատարեն Եվրասիական տնտեսական համագործակցության դեղաքաղաքականության ոլորտում ինտեգրացիոն գործընթացներին, արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգերի արդյունավետ փոխգործակցության զարգացման հեռանկարներին, միգրանտների առողջությանը վերաբերող եւ այլ հարցերին:

Համաժողովի ավարտին երկու երկրի առողջապահության նախարարությունների միջեւ հանրային առողջության ոլորտում  նախատեսվում է «Հանրային առողջապահություն 21»  գիտական ամսագրի համատեղ ստեղծման համաձայնագրի ստորագրում, համաժողովի արդյունքների մասին համատեղ հայտարարության ընդունում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է