• Latest news

Ո՞ր կանայք են ավելի հաճախ տղաներ լույս աշխարհ բերում

23 սեպտեմբերի, 2017  12:12

Որդի ծնելու հավանականությունը կանանց համար կարող է պայմանվորված լինել նրա օրգանիզմում տեստոստերոնի մակարդակով, հայտնում է վերարտադրողական կենսաբան Վալերի Գրանտը։

Գրանտը մի խումբ գործընկերների հետ միասին անցկացրել է հետազոտություն, որը 20 տարի է տեւել։ Հետազոտության շրջանակում կանայք պատասխանել են այն հարցերին, թե ինչ զգացմունքներ են ունեցել որոշակի իրավիճակներում (վճռականություն, բարկություն, հպարտություն, գոհունակություն եւ այլն)։ Նաեւ փորձին մասնակցող կանանց մոտ ստուգել են արյան մեջ տեստոստերոնի պարունակությունը։ 

Տեստոստերոնը ընդունված է համարել «տղամարդկանց» հորմոն, սակայն որոշակի խտությամբ այն կա նաեւ կանանց օրգանիզմում։ Մի կողմից տեստոստերոնը պատասխանատու է լիբիդոյի համար, բայց մյուս կողմից էլ՝ եթե դրա քանակը նորմայից շատ է, կանանց մոտ հայտնվում են ավելորդ մազեր դեմքի ու մարմնի վրա, իսկ գլխի մազերը սկսում են թափվել, նաեւ կարող է սկսվել «տղամարդկանց նման» ճարպակալում՝ այսինքն ճարպը կուտակվում է որովայնի մասում։ 

Վալերի Գրանտի բնորոշմամբ՝ տեստոստերոնի համեմատաբար բարձր խտությամբ կանայք աչքի են ընկնում ինքնավստահությամբ, համառությամբ ու ուժեղ խառնվածքով։ Կենսաբանի հետազոտությունը ցույց է տվել, որ հիմնականում հենց նման՝ իշխանասեր, առաջնորդի դերին ձգտող կանայք, ում օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը բարձր է, լույս աշխարհ են բերում ոչ թե աղջիկների, այլ տղաների։ 

«Տեստոստերոնի մակարդակը կանանց ֆոլիկուլներում ամենից ճշգրիտ է հուշում ապագա երեխայի սեռը», - հայտնել է բժիշկը։ 

Նշենք, որ ժամանակակից գիտությունը համարում է, որ երեխայի սեռը որոշվում է պատահականության սկզբունքով։

Պտղի սեռը որոշվում է նրա քրոմոսոմների հավաքածուով։ Մորից նա միշտ ստանում է Х քրոմոսոմը, եթե նա ստանում է եւս մեկ Х քրոմոսոմ հորից՝ ապա ստացվում է աղջիk (Х Х), իսկ եթե նա հորից ստանում է Y քրոմոսոմ, ստացվում է տղա (ХY)։ Հակառակ տարածված մոլորություններին, չնայած երեխայի սեռը կախված է հոր սերմնաբջիջից, բայց ոչ հայրը, ոչ մայրը չեն կարող որեւէ կերպ ազդել դրա վրա՝ միայն պատահականությամբ է որոշվում, թե որ սերմնաբջիջը կբեղնմավորի ձվաբջիջը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է