• Latest news

Հայաստանում կան բժշկական ուղղություններ, որոնք կարող են հետաքրքրել հարեւաններին. Ալթունյան

26 սեպտեմբերի, 2017  12:00

Հայաստանում բժշկության մեջ կան ուղղություններ, որոնք կարող են հետաքրքիր լինել մեր հարեւանների եւ գործընկերների համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայ-ռուսական առողջապահական ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

«Այդ ոլորտներից կարելի է առանձնացնել վիրաբուժությունը, ստոմոտոլոգիան: Ի վերջո, պետք է նշել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, որտեղ երեկ մենք այց ունեցանք:  Անձնակազմն ու սարքավորումները հիացրին մեր գործընկերոջը՝ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային», - հայտնեց ՀՀ առողջապահության նախարարը:

Լեւոն Ալթունյանը նշեց, որ ռուսական կողմի հետ քննարկվել է մի շարք ոլորտներում սերտ համագործակցության հարցը: Որոշվել է մշակել ռազմավարություն, որը կխթանի Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացումը:

«Բժշկական տուրիզմի առաջընթացն ապահովելու ծրագրի մեջ մտնում է ոչ միայն տեղեկատվական այցեքարտերի տպագրությունը, այլ՝ հարեւաններին բուժման նպատակով Հայաստան հրավիրելը», - հայտնեց Լեւոն Ալթունյանը:

Նախարարը նշեց, որ պետք է զարգացնել նաեւ բժշկության այն ուղղությունները, որոնք պահանջված են Հայաստանի բնակիչների կողմից: Ըստ նրա, դրանցից են ուռուցքաբանությունն ու սրտաբանությունը, որոնք մոտ ապագայում կլինեն ամենապահանջված ոլորտները:

Նշենք, որ սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովը, որի ժամաակ քննարկվում են երկու երկրների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջեւ առողջապահության ոլորտում համագործակցության հիմնական հարցերը: Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել