• Latest news

Ինչու՞ հղի կանաց չարժե հրաժարվել կարմիր մսից

6 հոկտեմբերի, 2017  23:49

Որոշ կանայք  հղիության ժամանակ սկսում են ավելի քիչ օգտագործել կարմիր միս՝ կարծելով, որ այդպես ավելի լավ կլինի թե՛ իրենց, թե՛ երեխայի համար։ Սակայն համաձայն Alcoholism: Clinical and Experimental Research ամսագրում հրապարակված հետազոտությունների՝  դա այնքան էլ լավ միտք չէ։ Պարզվում է, որ այն կանանց երեխաները, ովքեր հղիության ընթացքում քիչ միս են օգտագործել, դեռահասության տարիքում ավելի հաճախ են ծխում եւ չարաշահում հոգեմետ նյութերը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ մսի քանակի կրճատումը զգալիորեն բարձրացնում է հոգեմետ դեղերի չարաշահման վտանգը այն երեխաների մոտ, որոնց մայրերն ունեն  B12 վիտամինի  սպիտակուցը կոդավորող նորմալ գործող գեն։Մասնագետները կարծում են, որ խնդիրը հենց B12 վիտամինի պակասի մեջ է։ Վտանգը նվազեցնելու համար գիտնականները կանանց խորհուրդ են տալիս ավելի շատ ուտել B12 վիտամինով հարուստ սննդամթերք կամ օգտագործել այդ վիտամինով սննդային հավելումներ։

Նորվեգիայի բնական եւ տեխնիկական գիտությունների համալսարանի մեկ այլ հետազոտության տվյալներով՝ B12 վիտամինի պակաս ունեցող հղի կանայք ավելի հաճախ են ծննդաբերում ժամանակից շուտ։ Այս վիտամինի պակասը չի անդրադառնում երեխայի քաշի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել