• Latest news

Պաղպաղակում ու գազավորված ըմպելիքում պարունակվող շաքարը վտանգավոր է երեխայի համար․ գիտնականներ

7 հոկտեմբերի, 2017  12:12

Քաղցրացուցիչը, որը պարունակվում է պաղպաղակում ու գազավորված ըմպելիքներում, լուրջ սպառնալիք է ներկայացնում երեխայի լյարդի համար, նախազգուշացնում են Joslin Diabetes Center (ԱՄՆ) կենտրոնի գիտնականները։

Նրանք ապացուցել են, որ ֆրուկտոզան նույնքան կործանարար ազդեցություն է թողնում երեխաների օրգանիզմի վրա, որքան ոգելից խմիչքը։ Գիտնականների խոսքով՝ ֆրուկտոզան շաքարի ամենավտանգավոր տարատեսակն է, որը զգալիորեն ավելի մեծ վնաս է հասցնում առողջությանը, քան գլյուկոզան։ Հենց ֆրուկտոզան է ճարպային հեպատոզի զարգացման պատճառներից մեկը, վիճակ, որը սովորաբար դիտարկվում է մեծահասակների մոտ ոգելից խմիչքի երկարատեւ գործածման հետեւանքով։ Տվյալ հիվանդությունը կարող է հանգեցնել քաղցկեղի, ինսուլտի ու սրտի հետ կապված լուրջ խնդիրների։ Այսօր այդ հիվանդությունն արդեն սպառնում է ոչ միայն մեծահասակներին, այլեւ երեխաներին ու դեռահասներին, քանի որ յուրաքանչյուր չորրորդ երեխան մինչեւ 15 տարեկան դառնալն արդեն ճարպակալման խնդիր ունի։

Ամերիկացի գիտնականները հավաստիացնում են, որ այսօր երեխաները շատ ավելի քիչ շաքար են գործածում, քան մեծահասակները, դրա համար էլ ֆրուկտոզան նրանց համար ռիսկի լուրջ գործոն է։ Ֆրուկոզայի մեծ քանակություն պարունակող եգիպտացորենի օշարակը օգտագործվում է որպես քաղցրացուցիչ բազմաթիվ վերամշակված մթերքներում։ Բնության մեջ ֆրուկտոզան հանդիպում է մրգերում, սակայն սննդամթերք արտադրողները դրանից հանում են մանրաթելերն ու նուտրիենտները, որպեսզի ավելի արտահայտված քաղցր համ ստանան։ Փորձերը ցույց են տվել, որ ֆրուկտոզա ստացած մկները տառապում էին զգալիորեն ավելի ծանր մետաբոլիկ էֆեկտից, քան այն մկները, որոնք ստանում էին կալորիաների նույնքան քանակություն գլյուկոզայից։

Չնայած ֆրուկտոզան ու գլյուկոզան շաքարի տեսակներ են համարվում, բայց մարդու օրգանիզմի բջիջները դրանց տարբեր կերպ են արձագանքում։ Երբ ճարպային բջիջները ստանում են ճարպի բավարար քանակություն ու այնտեղ պարզապես այլեւս տեղ չի մնում, այդ ժամանակ ճարպը ներթափանցում է այլ հյուսվածքներ։ Առաջին հերթին այն ախտահարում է լյարդը, ինչն էլ հենց ճարպային հեպատոզի զարգացման պատճառ է դառնում։ Ճարպակալումով ու դիաբետով տառապող գրեթե բոլոր հիվանդների մոտ դիտարկվում են լյարդի ճարպային ախտահարման նշաններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել