• Latest news

Երեւանում մեկնարկել է Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը

13 հոկտեմբերի, 2017  20:18

Հոկտեմբերի 13-ին «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության եւ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկեց Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը:

Համաժողովին մասնակցում է 38 սփյուռքահայ եւ օտարազգի անվանի սրտաբան՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Մոնակոյից, Իրանից, Ղազախստանից: Շուրջ 250 սրտաբան Հայաստանից եւ Արցախից կմասնակցի համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին:

«Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանն արդեն 6-րդ անգամ է Հայաստանում նման ներկայացուցչական կազմով սրտաբանների համաժողով կազմակերպում։  Նա ընդգծեց, որ համաժողովը շարունակում է հետաքրքրել ինչպես Հայաստանի, Ֆրանսիայի, այնպես էլ այլ երկրների մասնագետներին: «Շնորհակալ եմ Փոլ Բարրագանին, որ արդեն 20 տարի է հայ մասնագետների կողքին է  եւ վերապատրաստում է նրանց», - նշեց Մատիկյանը:

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշեց, որ Հայաստանում կա սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող շուրջ 247 հազար հիվանդ: Նա հույս հայտնեց որ նշանավոր սրտաբանների փորձի փոխանակումն իր նպաստը կբերի Հայաստանում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման գործին:

ֆրանսիացի հայտնի սրտաբան Փոլ Բարրագանն իր ելույթում շեշտեց, որ ներկաներից շատերն ունեն մասնագիտական լուրջ փորձ եւ միմյանց լսելու արդյունքում նոր ձեռքբերումներն անխուսափելի կլինեն:

Համաժողովի պաշտոնական բացմանն անմիջապես հաջորդեցին մասնագիտական զեկույցները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել