• Latest news

«Ռեքավերի» քոլեջը դասընթացների շարք կանցկացնի հոգեբուժության ոլորտի նոր մոտեցումների մասին

16 հոկտեմբերի, 2017  22:22

«Ռեքավերի» քոլեջը Հայաստանում կանցկացնի դասընթացների շարք հոգեկան առողջության ոլորտի մասնագետների, նաեւ թերապեւտների ու ընտանեկան բժիշկների համար։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կազմակերպած հոգեբույժների հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է «Ռեքավերի» քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ ԱՆ-ն կայացրել է որոշում կրեդիտավորել այդ ուսումնական դասընթացը, այնպես որ դա բժիշկների համար 48-ական կրեդիտ հավաքելու լավ հնարավորություն է։

«Նպատակն այն է, որ «ռեքավերի» գաղափարն ու հոգեկան առողջության ոլորտի մյուս նոր գաղափարները եւ նոր մոտեցումները հասանելի դառնան մասնագետներին։ Դասընթացները սկսվելու են հոկտեմբերի 30-ից ու տեւելու են մինչեւ դեպտեմբերի 22-ը»,- հայտնել է նա։

Դասընթացները կկայանան հետեւյալ չորս թեմաներով․

  • Սոմատիկ հիվանդների վարման հոգեբանական ասպեկտները
  • Նեւրոտիկ, սթրեսով պայմանավորված եւ սոմատոֆորմ խանգարումները հոգեթերապիայի տեսանկյունից
  • Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները
  • Շիզոֆրենիայի եւ այլ պսիխոտիկ խանգարումների հոգեսոցիալական վերականգնումը

Այսօր, հոկտեմբերի 16-ին, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան կազմակերպել էր սեմինար, որը նվիրված էր Հոգեկան առողջության միջազգային օրվան։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում ներդրված նորագույն մոդելները։ Դրանք են եւ՛Ռեքավերի քոլեջը, որտեղ մարդը ոչ թե հիվանդ է, այլ ուսանող ու նույնիսկ դասախոս, եւ՛ Սպիտակի խնամքի տունը, որը երկար տարիներ հոգեբուժական ստացիոնարում անցկացրած մարդկանց հնարավորություն է տալիս ապրել արժանավայել պայմաններում։ Ներկայացվել է նաեւ ռեքավերի հասկացության մասին Երեւանի Պետական համալսարանի հրատարակած «Ապաքինում եւ սոցիալական վերականգնողական աշխատանք հոգեկան առողջության ոլորտում» գիրքը, որտեղ հավաքված են այդ թեմայով առաջադեմ գիտական աշխատությունները։

«Այս բոլոր ծրագրերը հնարավոր են դարձել Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի ակտիվ աշխատանքի ու Բաց հասարակության ինստիտուտի աջակցության շնորհիվ»,- ասել է Լիլիթ Բաղդասարյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում։

Սեմինարի ընթացքում կայացել է նաեւ հոգեկան խնդիրներով մարդկանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես- վաճառքը, որը կազմակերպել էր «Ռեքավերի» քոլեջը, «Իմ ուղին» ՀԿ-ն ու Սպիտակի խնամքի տունը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել