• Latest news

Կաթվածահար եղած տղամարդուն ոտքի են կանգնեցրել էլեկտրական ազդակների օգնությամբ

28 հոկտեմբերի, 2017  18:04

Լուիսվիլի համալսարանի ամերիկացի գիտնականները ոտքի են կանգնեցրել հիվանդին, որը գոտկատեղից ներքեւ կաթվածահար էր եղել։ Նրան ողնուղեղի ստիմույացիա են արել էլեկտրական ազդանշանների օգնությամբ։

Հիվանդը 32-ամյա մոտոցիկլետավար էր, որի ստորին վերջույթները անշարժացել էին դժբախտ պատահարի հետեւ անքով։ Ողնաշարի վերին մասի տրավմայի պատճառով տղամարդու ողնուղեղի գլխային ու ստորին մասերի միջև կապը կտրվել էր ու շարժողական նեյրոնները այլեւս չէին կարողանում համակարգել ոտքերի շարժման համար պատասխանատու մկանների գործողությունները։

Սակայն բժիշկները հիվանդի մարմնի մեջ՝ վնասված մասից ներքեւ  տեղադրել են ստիմուլյատոր, որն  ունակ է մկանները շարժման մեջ դնել։ Ժամանակի ընթացքում դա նպաստում է գլխուղեղում նոր նեյրոնային ուղիների առաջացմանը։

44 ամիս տեւած թերապիայի ու մարզումներից հետո հիվանդին հաջողվել է ոտքի կանգնել ու շարժել ոտքերը առանց սարքի օգնության։

Լուիսվիլի նեյրովիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Սյուզան Հարկեման նշում է, որ սովորաբար ողնուղեղի վնասվածքներից հետո ստորին վերջույթների շարժողական գործառույթների վերականգնման հավանականությունը փոքր է ։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ «ինտենսիվ միջամտության» օգնությամբ, որը խթանում է ակտիվությունը ողնուղեղի ստորին մասում, այդ հավանականությունը կրկնապատկվում է։

Իրենց աշխատության արդյունքների մասին գիտնականները պատմել են  Scientific Reports ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել