• Latest news

Քաղցր գազավորված ըմպելիքները մահացու վտանգավոր են․հետազոտություն

3 նոյեմբերի, 2017  13:55

Գազավորված ըմպելիքների կանոնավոր գործածումն ավելացնում է դիաբետի, զարկերակային ճնշման բարձրացման, ինսուլտի հավանականությունը, հավաստիացնում են ՀԱՀ Ստելենբոսի համալսարանի գիտնականները։

0․33 լիտր գազավորված ըմպելիքը պարունակում է մոտ 39 գրամ շաքար, ինչը 14 գրամով շատ է մեծահասակ մարդու օրական նորմայից։ Դա կարող է ոչ միայն մարմնի քաշի ավելացման վրա ազդել, այլեւ դառնալ մի շարք հիվանդությունների պատճառ։

Գիտնականները հետազոտել են այն մարդկանց առողջական վիճակը, որոնք ամեն շաբաթ ավելի քան 5 անգամ խմում էին գազավորված ջուր ու պարզել են, որ շաքարի նման քանակության կանոնավոր գործածումը նպաստում է երկրորդ տիպի դիաբետի ու մետաբոլիկ համախտանիշի զարգացմանը, որն արտահայտվում է մարմնի զանգվածի ավելացման, ածխաջրածնային փոխանակության խանգարման ու զարկերակային հիպերտենզիայի ձեւով։ Ընդ որում հետազոտողները հիշեցնում են, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ երկու հիվանդությունները տարեկան 19 մլն կյանք են խլում։ 10 շաբաթվա ընթացքում գազավորված ըմպելիքներ գործածողների մոտ 17 տոկոսով նվազել էր ինսուլինի ընկալունակությունը ու նրանք ավելի հաճախ էին գանգատվում հիպերտոնիայից ու սրտանոթային այլ հիվանդություններից։

«Նման խանգարումների լայն տարածումը սերտորեն կապակցված է ուրբանիզացիայի ու սխալ կենսակերպի ՝ այդ թվում քիչ շարժվելու, ծխելու ու վատ սննդակարգի հետ։ Չափազանց մեծ քանակությամբ շաքարի գործածումը ակտուալ խնդիր է դարձել հատկապես վերջին տասնամյակներին։ Դա սննդային ամենանկատելի գլոբալ փոփոխություններից մեկն է, որը համարվում է մետաբոլիկ ու անոթային հիվանդությունների հիմնական գործոնը»,- հայտնել է համալսարանի առաջատար գիտաշխատող Ֆաեդիել Էսսոպը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է