• Latest news

Հայաստանում պսորիազով հիվանդ ավելի քան 600 մարդ ամեն տարի ստացիոնար բուժում է ստանում

3 նոյեմբերի, 2017  15:00

Հայաստանում տարեկան պսորիազով հիվանդ մոտ 600-700 մարդ ստացիոնար բուժում է ստանում։ Այս մասին լրագրողներին պատմել են Մաշկաբանության ու սեռավարակաբանության բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը ու մաշկաբան Գեւորգ Շաքարյանը։

Մասնագետների խոսքով՝ աշխարհի բնակչության մոտ 2-4 տոկոսը տառապում է պսորիազով։ Հետաքրքրական է, սակայն, որ այդ հիվանդության տարածումը կախված է նաեւ բնակության վայրից՝ ցուրտ սկանդինավյան երկրներում այդ հիվանդությամբ տառապում է բնակչության մոտ 6-7 տոկոսը, աֆրիկյան շոգ երկրներում ՝ շատ ավելի քիչ՝ ընդամենը 0․3 տոկոս։ Հայաստանում, մասնագետների խոսքով, պսորիազի տարածվածությունը միջին մակարդակի վրա է՝ դրանով հիվանդ է բնակչության 2-3 տոկոսը։

Պսորիազը նույնատեսակ հաճախ է հանդիպում թե տղամարդկանց, թե կանանց շրջանում։ Ու հիվանդությունը վերջին տարիներին, մասնագետների խոսքով, նկատելիորեն երիտասարդացել է՝ նախկինում այն գրեթե չէր ախտորոշվում փոքր երեխաների մոտ, հիվանդացության առաջին աճը 14-25 տարեկանում էր հանդիպում, այնուհետեւ՝ 50-60 տարեկանում։ Իսկ հիմա մասնագետները սկսել են հաճախ պսորիազ նկատել փոքր երեխաների, նույնիսկ նորածինների մոտ։ Գեւորգ Շաքարյանը նշեց, որ մարդկանց մոտ 70 տոկոսը, որոնք ստացիոնար բուժում են ստանում, տառապում են քրոնիկ վահանիկային պսորիազով ու լուրջ բարդացումներ չունեն, իսկ մնացած 30 տոկոսն ունի բարդացումներ։ Հետաքրքիր է, ի դեպ, որ պսորիազի պատճառով բարդացումներ ունեցող հիվանդների թիվը, մաշկաբանի խոսքով, աճել է ՝ եթե 2007-ին բարդացումներ էին գրանցվում հիվանդների շուրջ 7․5-9․5 տոկոսի մոտ, ապա 2016-ին այդ ցուցանիշը հասել է 15-15․5 տոկոսի։

Մասնագետների խոսքով, դա կապակցված է նրա հետ, որ մարդիկ հավատում են իրենց մոլորության մեջ գցող գովազդին, որի համաձայն, կարելի է ամբողջովին ազատվել պսորիազից՝ նոր «հեղափոխական» միջոցի շնորհիվ։ Իրականում պսորիազը բուժելու միջոց դեռ գոյություն չունի, իսկ այն մարդիկ, որոնք փորձում են գովազդվող կասկածելի մեթոդները, արդյունքում բժշկի մոտ են հայտնվում շատ ավելի վատ վիճակում, քան եղել մինչ այդ էին։

Հիշեցնենք, որ մաշկաբանության ու սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոնը հայտարարել է բառ դռների օրեր՝ մինչեւ նոյեմբերի 10-ը այնտեղ կարելի է անվճար կոնսուլտացիա ստանալ ու զեղչերով հետազոտվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել