• Latest news

Գիտնականները նմանություն են գտել գաջեթներից կախվածության եւ թմրամոլության միջեւ

2 դեկտեմբերի, 2017  12:50

Սմարթֆոններից եւ ինտերնետից ունեցած կախվածությունն ուղեղի մեջ քիմիական փոփոխություններ է առաջացնում, ինչը կարող է հանգեցնել անհանգստության կամ քնկոտության աճի: Այսպիսի եզրակացության են եկել Կորեայի համալսարանի (Սեուլ) գիտնականները, որոնք իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրել են Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական հասարակության ամենամյա հավաքույթի ժամանակ։

Գաջեթներից կախվածության եւ թմրամոլության պատճառով ուղեղում տեղի ունեցող փոփոխությունների նմանությունների մասին հիպոթեզի ստուգման ժամանակ հետազոտողները ուղեղի տարբեր հատվածների քիմիական բաղադրությունը ցուցադրող  հատուկ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի օգնությամբ հետեւել են  հետազոտությանը մասնակցող երիտասարդների նյարդային համակարգին, որոնց մի մասը տառապում էր սմարթֆոններից կախվածությամբ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հեռախոսային «թմրամոլության» զարգացումը ազդում է ուղեղի աշխատանքի վրա՝ քիմիական փոփոխություններ առաջ բերելով, եւ հանգեցնում է  լուրջ փոփոխությունների ուղեղի այն մասում, որը պատասխանատու է իմպուլսիվ վարքագծի եւ անհանգստության զգացողության համար:

Հեռախոսային կախվածության զարգացումը բերում է գամմա-ամինոյուղային թթվի կոնցենտրացիայի բարձրացման, ուղեղի «արգելակման», ուղեղի առաջնային մասում գամմա-ամինոյուղային թթվի եւ գլյուտամատի՝ նյարդային համակարգի մեկ այլ կարեւոր ազդանշանային մոլեկուլի հավասարակշռության խախտման։

«Այս գործընթացի ուսումնասիրությունը կօգնի մեզ հասկանալ, թե ինչպես են ծագում կախվածության այլ ձեւերը»,-նշում են հետազոտության հեղինակները:

Միաժամանակ, հայտնաբերված խախտումները անհետացել կամ զգալիորեն նվազել են այն բանից հետո, երբ հետազոտության մասնակից երիտասարդները Սեուլի նարկոլոգիական կենտրոններից մեկում վերականգնողական կուրսեր են անցել:

Գիտնականների կարծիքով, սա վկայում է, որ գաջեթներից կախվածությունը կարող է բուժվել առանց հոգեկանին եւ օրգանիզմին վնաս հասցնելու։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել