• Latest news

«Պեպա խոզուկը» մուլտֆիլմը վնասում է Մեծ Բրիտանիայի բժիշկներին

14 դեկտեմբերի, 2017  22:31

«Պեպա խոզուկը» մուլտֆիլմից ազդված ծնողներից շատերը ոչ ադեկվատ են գնահատում բժիշկների աշխատանքը եւ տեղամասային թերապեւտին կանչում առանց որեւէ առիթի, ինչը նպաստում է բժիշկների «էմոցիոնալ ոչնչացմանը». այս տեսակետն ունի բրիտանացի թերապեւտ Քեթրին Բելը: Արդեն 40 լեզուներով թարգմանված այս հայտնի մուլտֆիլմը  դիտում են 180 երկրի երեխաներ:

Քեթրին Բելը կարծում է, որ ծնողներից շատերը օրինակ են վերցնում մուլտֆիլմի հերոսներից եւ անընդմեջ իրենց տուն են կանչում տեղամասային բժիշկներին երեխաների մոտ հիվանդության անգամ չնչին նշանների առկայության դեպքում:

Թերապեւտը հոդված է հրապարակել BMJ գիտական ամսագրում «Պեպա խոզուկը» մուլտֆիլմի՝ տեղամասային բժիշկների աշխատանքի վրա բացասական ազդեցության մասին: Հոդվածի հիմնական թեզը այն է, որ մուլտֆիլմը ծնողների մոտ բժշկի աշխատանքի մասին կեղծ տպավորություն է ստեղծում:

Գիտական հոդվածի հեղինակը մի քանի օրինակ է բերում. մասնավորապես, Բժիշկ Արջը գալիս է Պեպեյի եւ նրա եղբոր մոտ աննշան առիթներով, ինչպես, օրինակ՝ ցանի կամ մրսածության դեպքերում: Մինչդեռ նա կարող էր սահմանափակվել հեռախոսային խորհրդատվությամբ, ինչը հանգեցնում է բժշկի «էմոցիոնալ ոչնչացմանը», քանի որ նրան անընդհատ կանչում են հիվանդի տուն առանց դրա համար բավարար հիմքերի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել