• Latest news

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ֆաստֆուդ օգտագործելիս

13 հունվարի, 2018  13:40

Երբ մարդը ֆաստֆուդ է գործածում, նրա օրգանիզմի հետ տեղի է ունենում մոտավորապես նույնը, ինչ բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Cell ամսագրում։

Այսպես կոչված, «արեւմտյան դիետան», գիտնականների խոսքով, հանգեցնում է համակարգային բորբոքային պրոցեսների։ Հենց նման պրոցեսներ են սկսվել փորձին մասնակցող այն մկների օրգանիզմում, երբ դրանց սկսել են կերակրել ճարպերի բարձր պարունակությամբ մթերքներով։ Ու նույնիսկ երբ վերականգնում էին դրանց նորմալ սննդակարգը, նրանց օրգանիզմում բորբոքման մակարդակը դեռ պահպանվում էր։

«Անառողջ սննդակարգի պատճառով մկների արյան մեջ անսպասելիորեն բարձրանում էր որոշ իմունային բջիջների քանակը»,- ասել է հետազոտության հեղինակ Աննետ Քրիստը University of Bonn-ից։

Գիտնականների խոսքով՝ չնայած նորմալ սննդակարգը վերականգնելիս բորբոքումը անցնում է, բայց գենետիկ հիշողության մակարդակի վրա փոփոխությունները պահպանվում են։

Նոր հետազոտությունները վնասակար մթերքների շարքին են դասել նաեւ այն մթերքները, որոնք սննդարար նյութերի ցածր պարունակություն ունեն։

Գիտնականների խոսքով՝ ֆաստֆուդի գործածմանն ի պատասխան առաջացող բորբոքային պրոցեսները ապագայում կարող են հանգեցնել դիաբետի ու սրտի խնդիրների զարգացմանը։

«Անհրաժեշտ է տարածել առողջ սննդակարգի մասին տեղեկությունները, դրանք դարձնել կրթական համակարգի բաղադրրիչը»,- նշել է հետազոտող Էյք Լացը,- «Միայն այդպես մենք կկարողանանք պաշտպանել մեր երեխաների իմունային համակարգն այսօրվա սննդային ինդուստրիայի պայմաններում։ Մենք պարտավոր ենք նրանց մոտ դաստիարակել առողջ սնվելու սովորություններ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել