• Latest news

Արհեստական ինտելեկտը կանխագուշակում է մարդու մահվան օրը

20 հունվարի, 2018  10:10

Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են արհեստական ինտելեկտի համակարգ, որն ունակ է մինչեւ 90 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել տարվա ընթացքում հիվանդի մահվան հավանականությունը ։ Նախնական արդյունքները հրապարակվել են arXiv.org. փրեփրինթների արխիվում։

Այս համակարգը գործածվելու է անբուժելի հիվանդների նկատմամբ, քանի որ հիվանդների այս խումբն ավելի խոցելի է՝ վերջնական ախտորոշումը դրվում է կամ շատ ուշ կամ էլ հակառակը՝ շատ շուտ։ Դրա պատճառով բարդ է ընտրել հիվանդների նկատմամբ ճիշտ խնամքի տարբերակը։ Նրանց, ում առավելագույնը մեկ տարվա կյանք է մնացել, սովորաբար տեղավորում են պալիատիվ բաժանմունքում, որտեղ փորձում են թեթեւացնել կյանքի վերջին օրերը ու հոգեբանական եւ բարոյական աջակցություն ցուցաբերել նրանց։ Սակայն նրանք, ովքեր չափից ուշ են հայտնվել պալիատիվ բաժանմունքում, կարող են չստանալ այդ խնամքը ։ Իսկ նրանք, ովքեր ժամանակից շուտ են հայտնվում այնտեղ, ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում առողջապահական համակարգի համար։

Ալգորիթմը հիմնված է նեյրոնային ցանցերի խորը ուսումնասիրության վրա, մոտեցում, որը թույլ է տալիս վերլուծել տվյալների հսկայական ծավալներ։ Ուսուցման համար գործածվել են երկու մլն երեխաների ու մեծահասակների առողջության ու մահացության մասին տվյալներ, որոնք տրամադրել էին մի քանի խոշոր հիվանդանոցներ ։

Արհեստական ինտելեկտի կանխատեսումներից հետո ստուգել են 40 հազար այլ գրառումներ, որոնց բուժման ելքն արդեն հայտնի էր։ Ալգորիթմը ճիշտ էր կանխատեսել մոտելուտ մահը 10 դեպքերից 9-ում։

Նշում են, որ իմանալով, թե ինչքան է ապրելու մարդը, գիտնականները ուզում են մահամերձ հիվանդներին հնարավորություն տալ կյանքից հեռանալուց առաջ ավարտել իրենց անավարտ գործերը, այլ ոչ թե թանկարժեք ժամանակը վատնել անիմաստ բուժումների վրա։

Եվ այսպես, ըստ սոցհարցումների արդյունքների, ամերիկացիների 80 տոկոսը կցանկանար իր կյանքի վերջին օրերն անցկացնել տանը՝ մտերիմներով շրջապատված։ Իսկ իրականում ամերիկացիների 60 տոկոսը մահանում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է