• Latest news

Ցմահ դատապարտված սանիտարին նոր մեղադրանքներ են ներկայացրել

22 հունվարի, 2018  23:45

Գերմանացի նախկին սանիտարին, որը նախկինում հիվանդների սպանության համար ցմահ բանտարկության էր դատապարտվել, նոր մեղադրանքներ են ներկայացվել: Այժմ բժիշկը մեղադրվում է 97 սպանությունների մեջ: Այս մասին հայտնում է Օլդենբուրգ քաղաքի դատախազությունը:

Մեղադրական կողմը կարծում է, որ տղամարդը հիվանդներին միտումնավոր դեղամիջոցների մահացու չափաբաժիններ է տվել: Դրանից հետո նա փորձել է վերակենդանացնել հիվանդներին: Նպատակը «գործընկերներին եւ ղեկավարներին իր հմտությունները ցուցադրելն էր»: Նախնական տվյալներով՝ այդ գործողությունների արդյունքում Դելմենհորստ կլինիկայում մահացել է 62 մարդ, Օլդենբուրգի բժշկական կենտրոնում` 35 մարդ:

Ի սկզբանե նախկին սանիտար Նիլս Հ.-ն 2008-ին մահափորձի համար 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Ավելի ուշ, հոգեբանի հետ զրույցում նա խոստովանել էր, որ իր գործողությունների արդյունքում մահացել է մի քանի հիվանդ եւ հենց դա է հանգեցրել գործի վերսկսմանը: 2015-ի փետրվարին նրան 2 անձի սպանության համար դատապարտել էին:

2016-ի հունիսին պարզ դարձավ, որ նա մեղադրվում է առնվազն 33 մարդու մահվան առնչության համար: 2017-ի օգոստոսի 28-ին այդ թիվը դարձավ մինչեւ 84, այժմ մինչեւ 97 մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել