• Latest news

Նոր տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է տեսնել մարդու մարմնի 3d պրոյեկցիան հենց մարմնի վրա

27 հունվարի, 2018  14:03

Ինժեներները մշակել են համալրված իրականության համակարգ, որը հիվանդների օրգանների 3D-մոդելները պրոյեկտում է հենց նրանց մարմնի վա։ Որպես մոդելների համար տվյալներ՝ այն գործածում է ՄՌՏ ու ՀՏ լուսանկարները։ Համակարգը կարողանում է մշտապես հետեւել հիվանդի շարժումներին ու շտկել պատկերը, ասվում է Ալբերտայի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ։ Աշխատանքը ներկայացվել է VRST գիտաժողովի ժամանակ։

Ինժեներները՝ Գրեգ Կավչուկի ղեկավարությամբ, մշակել են ProjectDR համակարգը, որը պրոյեկտում է հիվանդի օրգանների մոդելը անմիջապես նրա մարմնի վրա։ Այն բաղկացած է պրոյեկտորից, 12 ինֆրակարմիր խցիկներից, որոնք լուսանկարում են վայրկյանում 120 կադր հաճախությամբ, Microsoft Kinect խորության տեսախցիկներից, որի օգնությամբ սկանավորվում  է մարմնի այն հատվածը, որի վրա պրոյեկտվում է պատկերը, ու համակարգչից։ Որպեսզի համակարգը կարողանա ճիշտ պրոյեկտել պատկերը ոչ միայն անշարժ մարմնի վրա՝ հիվանդի մարմնին ինֆրակարմիր խցիկների համար մի քանի արտացոլող մարկերներ են ամրացնում են ։

Ծրագրավորողները այդ համակարգի համար ստեղծել են ծրագրային ապահովում, որը հետեւում է հիվանդին, նրա մարմնի չափերը, ու համապատասխանաբար կառուցում է օրգանների պրոյեկցիան։ Համակարգի աշխատունակությունը ստուգելու համար ինժեներները օգտագործել են OsiriX DICOM Image Library գրադարանը, որը բաղկացած է ՄՌՏ ու ՀՏ օգնությամբ ստացված օրգանների մոդելներից։

Տեխնոլոգիայի թերեւս միակ թերությունն այն է, որ այն իրական ժամանակում չի ապահովում պատկերը եւ մարմնի վրա պրոյեկտվում է նախապես ստացված պատկերները։  Ծրագրավորողները համարում են, որ այս տեխնոլոգիան հարմար է ոչ թե վիրահատությունների անցկացման պահին, այլեւ դրանց նախապատրաստվելիս, նաեւ ապագա բժիշկների ուսուցման փուլում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll