• Latest news

Շագանակագեղձի քաղցկեղը սկսել է կրծքագեղձի քաղցկեղից ավելի շատ մարդ սպանել

2 փետրվարի, 2018  19:12

Շագանակագեղձի քաղցկեղը կրծքագեղձի քաղցկեղի համեմատությամբ սկսել է ավելի շատ մարդ սպանել։ Միայն Մեծ Բրիտանիայում քաղցկեղի այս տեսակից ամեն 45 րոպեն մեկ մահանում է մեկ տղամարդ։ Մահացության մակարդակով առաջին տեղում է թոքերի քաղցկեղը, ընդ որում՝ կանանց շրջանում ծխելը նորաձեւ դառնալուց հետո թոքերի քաղցկեղը վերջին ժամանակներս ավելի հաճախ սկսել է նկատվել կանանց մոտ, չնայած նախկինում դրանով տառապում էին տղամարդիկ։

Մեծ Բրիտանիայում ամեն տարի շագանակագեղձի քաղցկեղային ուռուցքների հետեւանքով մահանում է 11 800 տղամարդ, իսկ կրծքագեղձի քաղցկեղից այս երկրում ամեն տարի մահանում է 11 400 կին։ Շրջանցելով կրծքագեղձի քաղցկեղը՝ շագանակագեղձի քաղցկեղը երկրում ամենամահացու գոյացությունների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը՝ նրանից առաջ են անցել միայն թոքերի եւ աղիների քաղցկեղը։

Հետաքրքիր է, որ չնայած այս տխուր վիճակագրությանը՝ շագանակագեղձի ուռուցքները ստանում են կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար անցկացվող բոլոր ուսումնասիրությունների ֆինանսավորման միայն 50 տոկոսը։ Փորձագետների կարծիքով՝ շագանակագեղձի քաղցկեղի շուրջ գիտական հետազոտությունների մակարդակը 10 տարի հետ է մյուս ուռուցքների ցուցանիշներից:

Փորձագետները համոզված են, որ եթե իշխանությունները որոշում կայացնեն զգալիորեն ավելացնել նման ուսումնասիրությունների ծախսերը, ապա շագանակագեղձի քաղցկեղով տառապող տղամարդկանց շրջանում հիվանդության նկատմամբ հաղթանակի հնարավորությունները կբարձրանան։ Ընդ որում՝ շագանակագեղձի ուռուցքների կանխարգելման եւ բուժման հարցում հնարավոր կլինի կտրուկ դրական փոփոխությունների կլինի հասնել 10 տարվա ընթացքում:

Նշենք, որ 1999 թվականին շագանակագեղձի քաղցկեղից Մեծ Բրիտանիայում մահացել է 9 460 տղամարդ, իսկ կրծքագեղձի քաղցկեղից՝ 12 947 կին։ Կրծքագեղձի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում տղամարդկանց մոտ, 2015 թվականին այս հիվանդությունից մահացել է ընդամենը ուժեղ սեռի 80 ներկայացուցիչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել