• Latest news

Կլինիկական սնուցման հիմունքները եւ արդի մոտեցումները» թեմայով դասընթաց՝ Երեւանում

5 փետրվարի, 2018  22:37

Փետրվարի 24-ին Երեւանում («Իզմիրլյան» բժշկական կենտրոն) տեղի կունենա Անէսթեզիոլոգների եւ ինտենսիվ թերապեւտների հայկական միության կողմից կազմակերպվող «Կլինիկական սնուցման հիմունքները եւ արդի մոտեցումները» թեմայով դասընթաց:

Ինչպես տեղեկացնում է Միության կայքը, դասախոսելու համար հրավիրվել են տվյալ բնագավառում փորձառու մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից: Դասընթացը նախատեսված է անէսթեզիոլոգ-ինտենսիվ թերապեւտների, ուռուցքաբանների, ընդհանուր վիրաբույժների, գաստրոէնտերոլոգների, այրվածքաբանների, կլինիկական դիետոլոգների եւ նուտրիցիոլոգների համար:

Դասընթացը կրեդիտավորված է ՀՀ ԱՆ Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից, այն մասնակիցներին, ովքեր ներկա կգտնվեն ամբողջ միջոցառմանը, կշնորհվի շարունակական մասնագիտական զարգացման 6 տեսական կրեդիտ:

Ինչպես տեղեկացնում է դասընթացի կազմակերպիչը, միջոցառման արդյունավետության գնահատման նպատակով նրանից առաջ եւ հետո կանցկացվի գիտելիքների անանուն առցանց գնահատում, ինչի համար Միությունը խնդրում է մասնակիցներին հնարավորության դեպքում ունենալ սմարթֆոն կամ պլանշետ ինտերնետ կապով:

Չնայած գիտելիքների գնահատումն անանուն է, սակայն ցանկության դեպքում մասնակիցը կարող է հայտնել իր անուն ազգանունը, քանի որ լավագույն արդյունքներ ցույց տված մասնակիցները կստանան պարգեւներ միջոցառման հովանավորների կողմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է