• Latest news

Սննդակա՞րգ, թե՞ սպորտ. Ո՞րն է ավելի շատ օգնում նիհարել

6 փետրվարի, 2018  14:21

Նստակյաց կենսակերպը եւ սխալ սննդակարգը այն հիմնական պատճառներն են համարվում, որոնց հետեւանքով մարմնի ավելորդ զանգվածով մարդիկ տարեցտարի ավելի են գիրանում: Այդուհանդերձ, դիետոլոգների շրջանում միասնական կարծիք չկա, որ սպորտը կամ հավասարակշռված սնվելը լավ կազմվածք պահպանելու համար առավել կարեւոր են:

Նիհարելու ո՞ր ռազմավարությունն ավելի շատ օգուտ կտա. այս հարցը որոշել են պարզել ԱՄՆ Թեխասի համալսարանի (University of Texas) հետազոտողները: Նրանց կարծիքով՝ շատ բան է կախված, թե մարդն ինչպիսի կենսակերպ է վարում  եւ որքան ժամանակ է պատրաստ իր առողջությանը հատկացնել: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition գիտական ամսագրում:

Հետազոտության հեղինակ, դիետոլոգ Ֆիլիպ Սթենֆորդը նշել է, որ սննդակարգը եւ որոշակի մթերքների սահմանափակ օգտագործումը ընտրության տարբերակ է նրանց համար, ովքեր աշխատանքային լարված գրաֆիկ ունեն եւ ֆիզիկական ակտիվությամբ կանոնավոր զբաղվելու հնարավորություն չունեն:

Այսպիսի մարդիկ հեշտ են հրաժարվում, օրինակ, շոկոլադե բատոնից, ինչը թույլ կտա ավելորդ կալորիաներ չստանալ, որոնք այրելու համար կպահանջվի որոշակի քանակությամբ ֆիզիկական վարժություններ կատարել: Այսպիսով, մարդկանց, որոնք ժամանակ չունեն զբոսնելու կամ մարզասարքերի դահլիճում անցկացնելու համար, խորհուրդ է տրվում առաջին հերթին ուշադրություն դարձնել ճիշտ սնվելուն:

Հավասարակշռված սննդակարգը առաջնահերթ դերակատարում ունի միայն կարճաժամկետ հեռանկարում, այնպես որ՝ ֆիզիկական լավ վիճակ ունենալու եւ վայելուչ կազմվածք պահպանելու համար վարժություններն անհրաժեշտ են: Մարդը որքան ֆիզիկապես զարգացած է, այնքան շատ կալորիա կկարողանա այրել օրվա ընթացքում: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ զարգացած մկանունքում էներգափոխանակությունը զգալիորեն ավելի բարձր է, քան ճարպային հյուսվածքում, որը մարմնի ավելորդ զանգվածով մարդկանց մոտ գերակայում է: Դրանից բացի, կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները ամբողջ նյութափոխանկությունը վերափոխում են սնունդի հետ ստացած էներգիայի կուտակման/ծախսման ավելի արագ եւ ճկուն ուղիների: Նման մոտեցումը գործում է երկարաժամկետ հեռանկարում՝ կանխելով ճարպակալումն ու այլ հիվանդությունները, որոնք կապված են նյութափոխանակության հետ:

Այնուամենայնիվ, ճիշտ սննդակարգի եւ խնամքով ընտրված մարզումների համալիրի զուգակցումը կօգնի առավելագույն արդյունավետությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից եւ գեղեցիկ կազմվածք ձեռք բերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է