• Latest news

Տաք թեյը կարող է քաղցկե՞ղ առաջացնել

6 փետրվարի, 2018  11:52

Տաք թեյի օգտագործումը սպիրտային խմիչքների եւ ծխելու հետ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացության են հանգել National Natural Science Foundation of China-ի եւ National Key Research and Development Program-ի չինացի գիտնականները:

Հետազոտողները 9 տարի ուսումնասիրել են China Kadoorie Biobank (CKB) հետազոտությանը մասնակցած 30-ից մինչեւ 79 տարեկան 456 հազար մարդու առողջական վիճակը եւ սննդային սովորությունները: Այս ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել է կերակրափողի քաղցկեղի 1731 դեպք:

Գիտնականները պարզել են, որ նման օնկոլոգիան 5 անգամ ավելի հաճախ է հանդիպում հիվանդների մոտ, որոնք կանոնավորապես տաք թեյ են խմել եւ ամեն օր 15 գրամից ոչ պակաս ալկոհոլ են օգտագործել: Միեւնույն ժամանակ, կերակրափողի քաղցկեղը 2 անգամ ավելի հաճախ է գրանցվում տաք ըմպելիքներ նախընտրողների շրջանում, որոնք նաեւ ծխել են:

Հետազոտության հեղինակների ենթադրությամբ՝ 65 աստճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանով ըմպելիքները ներքին օրգաններին ջերմային վնասվածք են հասցնում, ինչը կարող է մեծացնել օնկոլոգիայի առաջացման հավանականությունը: Նրանք մարդկանց կոչ են անում զգույշ վերաբերվել չափազանց տաք հեղուկներին, հատկապես ծխախոտի եւ ալկոհոլի միաժամանակյա օգտագործման դեպքում:

Չինացի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել