• Latest news

Ինչո՞ւ է քնի պակասը կանանց համար այդքան վտանգավոր

6 փետրվարի, 2018  23:48

Քնի պակասը բացասաբար է անդրադառնում բոլոր մարդկանց առողջական վիճակի եւ կոգնիտիվ ֆունկցիաների վրա՝ անկախ սեռից եւ տարիքից, սակայն կանանց համար այն հատկապես վտանգավոր է: Ուփսալայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի պակասի պատճառով տուժում է կանանց աշխատանքային հիշողությունը:

Հիշողության այս տեսակը թույլ է տալիս տեղեկությունները կարճաժամկետ պահպանել որոշումներ ընդունելու կամ տարբեր խնդիրներ լուծելու համար: Կանանց մոտ այս բոլոր ֆունկցիաներն ուժգին տուժում են քնի պակասի հետեւանքով:

Գիտնականները հետազոտություն են կատարել 24 երկտասարդ մարդկանց (12 տղամարդ եւ 12 կին) մասնակցությամբ: Յուրաքանչյուր կամավոր մեկ շաբաթ տարբերությամբ հիշողության 2-ական թեստ է կատարել: Առաջին թեստն անցկացվել է առավոտյան լիարժեք գիշերային քնից (8 ժամ) հետո, իսկ երկրորդը անքուն գիշերից հետո:

Կամավորներից պահանջվում էր մտապահել 8 թվերի հերթագայությունը: Թեստավորումն անցկացվել է 16 անգամ: Պարզվել է, որ անքուն գիշերից հետո ի տարբերություն կանանց, տղամարդկանց մոտ աշխատանքային հիշողության հատուկ նվազում չի դիտարկվել: Սա կարեւոր եզրակացություն է, քանի որ շատ կանայք, որոնք գիշերային հերթափոխով բժիշկ, կարգավորող են աշխատում, կարող են հայտնաբերված առանձնահատկության պատճառով սխալ թույլ տալ:

Հետազոտության արդյունքները հրւապարակվել են Journal of Sleep Research ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է