• Latest news

Գարեջրի մեջ ավելորդ քաշի եւ դիաբետի դեմ դեղ են գտել

9 փետրվարի, 2018  10:06

Գայլուկի մեջ պարունակվող կսանտոհումոլը կարող է օգտակար լինել ավելորդ քաշի, արյան բարձր ճնշման եւ դիաբետի դեմ պայքարում: Այսպիսի եզրակացության են հանգել ԱՄՆ Օրեգոնի նահանգի համալսարանի կենսաբանները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Հետազոտությունն անցկացվել է մարմնի ավելորդ զանգվածով մկների վրա, որոնց կերակրել են ճարպի մեծ քանակությամբ սնունդով, որը պետք է նմանակեր մարդու «արեւմտյան սննդակարգը»: Նման սնունդի չարաշահումը առողջական մի ամբողջ շարք խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ ճարպակալում եւ բարձր ճնշում:

Պարզվել է, որ հիդրոգենիզացված ածանցյալ կսանտոհումոլ ստացած կրծողների մոտ նկատվել է նվազեցված ինսուլինառեզիստենտություն՝ գործոն, որը 2-րդ տիպի դիաբետ է առաջացնում: Դրանից բացի, մկների մոտ ճնշվել է լեպտինի նկատմամբ ընկալունակությունը, որն օրգանիզմում քաղցի զգացում է առաջացնում:

Ինչպես նշել են գիտնականները, սա բերել է նրան, որ փորձակենդանիներն ավելի վաղ են կշտացել եւ ավելի քիչ կերել, ինչը յուղոտ սննդի օգտագործումը համահարթեցրել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել