• Latest news

Աստիճաններ բարձրանալը կարող է փոխարինել մարզասրահ հաճախելը․ հետազոտություն

17 փետրվարի, 2018  12:12

Եթե չեք սիրում կամ որեւէ այլ պատճառով չեք կարող մարզասրահ հաճախել, Ձեր օրգանիզմի համար կարող եք անհրաժեշտ ծանրաբեռնվածություն ապահովել աստիճաններ բարձրանալով։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Menopause ամսագրում։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ կանոնավոր աստիճաններ բարձրանալը նվազեցնում է զարկերակային ճնշումը, ամրացնում է ոտքերի մկանները ու լավացնում ինքնազգացողությունը, ինչը հատկապես կարեւոր է կանանց համար դաշտանադադարի ժամանակ։

Դաշտանադադարից հետո էստրոգեն հորմոնի ցածր մակարդակի պատճառով շատ կանանց մոտ բարձրանում է զարկերակային ճնշումն ու տուժում են ոտքերի մկանները։ Հայտնի է, որ մարզումներն օգնում են նվազեցնել դաշտանադադարի հետեւանքները։ Բայց ոչ բոլոր կանայք մարզվելու ժամանակ ունեն։ Գիտնականները մարզասրահը փոխարինելու հասարակ միջոց են գտել ՝ պետք է ընդամենը օրական մի քանի անգամ աստիճաններով բարձրանալ ու իջնել։

Հետազոտողները դաշտանադադարի ժամանակ կանանց խնդրել են շաբաթական առնվազն 4 անգամ ու օրական մինչեւ 5 անգամ բարձրանալ 192 աստիճան։ Հետազոտությունը շարունակվել է 12 շաբաթ։ Այդ ընթացքում մասնակիցների մոտ զարկերակային ճնշման ցուցանիշները զգալիորեն նվազել են։ Բացի դրանից նրանց ոտքերի մկանները ամրացել են։

Մասնագետները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կհետաքրքրի շատ կանանց, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողանում մարզասրահ հաճախել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել