• Latest news

Ի՞նչ պետք է անել մինչեւ 40 տարեկանը, որ 90-րդ տարեդարձը առողջ դիմավորեք

12 մարտի, 2018  11:57

Երկրագնդում մարդկանց կյանքի միջին տեւողությունը տարեցտարի աճում է, եւ ավելի մեծ թվով մարդիկ են ապրում մինչեւ 90 տարեկանը: Մասնագետները պնդում են, որ եթե մարդը որոշակի կենսակերպ վարի, նա ոչ թե 90-րդ տարեդարձը պարզապես դիմավորելու բոլոր հնարավորությունները կունենա, այլ այն ամրապինդ ու առողջ դիմավորելու:

Փորձենք պարզել, թե ինչ է պետք հասցնել անել դեռեւս երիտասարդ տարիներին՝ մինչեւ 40 տարեկանը:

Հրաժարվեք ծխելուց

Ծխելը մի ամբողջ շարք հիվանդությունների (սրտայինից մինչեւ ուռուցքային) առաջացման առաջատար պատճառն է: Ուստի եթե ցանկանում եք աողջությունը պահպանել մինչեւ խոր ծերություն, ավելի լավ է ծխելու մասին  մոռանաք: Համարվում է, որ նախկին ծխողի մոտ սիրտ-անոթային եւ ուռուցքային հիվանդությունների զարգացման հավանականությունը նույնպիսին է դառնում, ինչպես չծխողների մոտ, միայն վերջին ծխախոտը ծխելուց 15-20 տարի հետո, այս պատճառով անհրաժեշտ է ծխելը թողնել հենց այսօր:

Կարգավորեք ձեր քաշը

Սրտի հիվանդությունների մյուս տարածված պատճառներից են վատ սնվելն ու ավելորդ քաշը: 40 տարեկանից հետո դանդաղող նյութափոխանակության ֆոնին սխալ սնվելը բերում է ավելորդ քաշ հավաքելուն: Սակայն եթե անցնեք առողջ սննդակարգի, դա կարող է օգնել քաշը նորմայի շրջանակում պահելուն: Ամեն օր կշռվեք, որպեսզի հետեւեք ձեր կազմվածքին, սակայն հիշեք, որ այս կամ այն կողմի քաշի ոչ մեծ փոփոխությունները միանգամայն նորմալ են:

Չափից շատ մի կերեք

Վերահսկեք սննդի չափաբաժինը եւ փորձեք խուսափել չափից շատ ուտելուց: Լավ է, եթե կալորիաների թիվը խորհուրդ տրվածից ավելի քիչ լինի: Իդեալական է, եթե ձեր ափսեի մեջ 85 գրամ սպիտակուց, 65 գրամ հացահատիկային սնունդ եւ 130 գրամ կանաչի լինի: Իսկ ինչ վերաբերում է ճարպերին, սահմանափակվեք մեկ թեյի գդալ կարագով, մեկ թեյի գդալ ձիթապտղի ձեթով կամ երկու գդալ ընկույզի ձեթով: Ուտել հարկավոր է միայն սոված վիճակում, իսկ էմոցիոնալ վիճակի պատճառով կամ ուղղակի «ընկերակցելու» համար ուտելը լավ գաղափար չէ:

Մի մոռացեք ֆիզիկական ծանրաբեռնվածության կարեւորության մասին

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտ է առողջության պահպանման համար, սակայն այն չափազանց շատ չպետք է լինեն: Մարզվեք չափավոր եւ մի՛ մոռացեք մի փոքր «տաքանալ» մարզումներից առաջ:

Սովորեք հանգստանալ

Ժամանակակից աշխարհում սթրեսից խուսափել հնարավոր չէ, սակայն չափազանց կարեւոր է արդյունավետ միջոցներ գտնել հանգստանալու համար: Ոմանց օգնում է երաժշտություն լսելը, մյուսներին՝ մեդիտացիան, յոգան կամ էլի ինչ-որ բան:

Շփվեք ընկերների եւ մտերիմների հետ

Սրտի առողջության համար անչափ կարեւոր է, որ ձեր կողքին լինեն հարազատները եւ մտերիմները: 2016 թվականին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ միայնակ եւ շփումներից մեկուսացված մարդիկ սիրտ-անոթային հիվանդություններին զգալիորեն ավելի հաճախ են բախվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել