• Latest news

Սմարթֆոնները մեզ մշտական սթրեսի մեջ են պահում. բժիշկ

12 մարտի, 2018  16:55

Սմարթֆոնների մշտական ծանուցումները եւ նախազգուշացումները ուղեղի վրա բացասաբար են ներգործում, պնդում է բժիշկ-էնդոկրինոլոգ Ռոբերտ Լասթիգը:

Ժամանակակից աշխարհում մարդիկ վարժվել են, որ իրենց  պարբերաբար շեղում են սմարթֆոնների ծանուցումները: Լասթիգի խոսքով՝ մենք փաստացի ուղեղին վարժեցնում ենք լինել անընդհատ լարվածության եւ սպասման պատճառով վախի վիճակում: Հետազոտության տվյալներով՝ ամերիկացիների 86 տոկոսը հաճախ է ստուգում փոստը եւ սոցցանցերում էջերը, ինչը նրանց մոտ սթրես է առաջացնում, հայտնում է Business Insider-ը:

Սա, իր հերթին, բերում է նրան, որ ուղեղի ճակատային կեղեւը, որը պատասխանատու է կարեւոր կոգնիտիվ ֆունկցիաների համար, «վշտանում» է եւ գործնականում դադարում գործելուց:

«Վերջիվերջո, դուք սկսում եք ուղղակի հիմարություններ կատարել»,- պարզաբանել է Լասթիգը:

Խնդիրն այն է, որ մարդկանց 97.5 տոկոսի դեպքում ուղեղը ցանկացած պահի կարող է կենտրոնանալ միայն մեկ խնդրի վրա: Սա նշանակում է, որ ամեն անգամ, երբ սմարթֆոնը նոր ծանուցում է ստանում, մարդը ստիպված է կենտրոնանալ դրա վրա: Ընդ որում՝ արտադրվում է սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, ինչպես նաեւ՝ դոֆամինը, որը հաճույքի զգացում է առաջացնում:

Այդպիսով, սթրեսը, որը մենք զգում ենք, միաժամանակ մի քանի խնդիր լուծելիս վատթարացնում է մեր վիճակը եւ միեւնույն ժամանակ ստիպում է եւս մեկ անգամ շեղվել դոֆամինի ազդեցության պատճառով:

Ըստ Լասթինգի՝ սմարթֆոնները, անշուշտ, չարիք չեն, սակայն երբ դրանք կրկին ու կրկին շեղում են մեր ուշադրությունը, դա խնդիր է դառնում: Նրա կարծիքով՝ պայքարել այս խնդրի հետ հնարավոր է՝ կախվածությունը գաջեթներից «սոցիալապես ընդունելի վարքագծի» սահմաններից դուրս մղելով, ինչպես, օրինակ, փակ տարածքում ծխելու դեպքում է:

«Հույս ունեմ, որ կգա այն օրը, երբ մենք չենք կարողանա ցանկացած պահի մարդկանց ներկայությամբ հեռախոսը ձեռքը վերցնել»,- եզրափակեց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել