• Latest news

Հայաստանի շտապ օգնության բժիշկների զինանոցում արդյոք հակաբիոտիկներ կա՞ն

12 մարտի, 2018  22:33

Շտապ օգնության բժիշկները դեղատոմսեր գրելու իրավունք չունեն, իսկ նրանց մոտ հակաբիոտիկներ չեն լինում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ շտապ օգնության բրիգադն ունի միայն այն դեղերը, որոնք անհրաժեշտ են անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար: Իսկ հակաբիոտիկներն այդպիսին չեն համարվում: Ավելին՝ հակաբիոտիկներ նշանակելու համար անհրաժեշտ է որոշակի հետազոտություն եւ ճշգրիտ ախտորոշում կատարել, ինչը փողոցում կամ հիվանդի տանը, որտեղ սովորաբար աշխատում է շտապ օգնության բրիգադը, անհնար է անել:

«Շտապ օգնության բժիշկը դեղեր դուրս գրելու իրավունք չունի: Բուժման որոշակի մարտավարությունը եւ դեղերի նշանակումը չեն մտնում շտապ օգնության բժշկի պարտականությունների մեջ, դա պետք է անի ընտանեկան բժիշկը: Շտապ օգնության բժիշկը ցուցաբերում է անհետաձգելի օգնություն»,- նշեց Թագուհի Ստեփանյանը:

Գրիպի, ՍՇՎ եւ շնչուղիների այլ հիվանդությունների դեպքում հիվանդներին խորհուրդ է տրվում պոլիկլինիկա՝ ընտանեկան բժշկին դիմել: Եթե հիվանդի ինքնազգացողությունը վատթարացել է հանգստյան օրերին, երբ պոլիկլինիկան չի աշխատում, խորհուրդ է տրվում դիմել հերթապահ թերապեւտին կամ հիվանդանոցի վարակաբանին. այս մասնագետը կարող է ե՛ւ հիվանդությունն ախտորոշել, ե՛ւ բուժում նշանակել, ե՛ւ դեղատոմս գրել: Շտապ օգնության բրիգադը որոշ դեպքերում կարող է առաջին օգնություն ցույց տալ գիպի եւ ՍՇՎ դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում հիվանդին հիվանդանոց տեղափոխել, որտեղ արդեն կզբաղվեն նրա բուժմամբ:

Նշենք, որ դեղատներից միայն դեղատոմսերով դեղերի վաճառքի նոր կարգի ուժի մեջ մտնելուց հետո համացանցում մեծ թվով բողոքներ են հրապարակվում շատ դեղերի անհասանելիության հետ կապված, հատկապես հանգստյան օրերին, երբ պոլիկլինիկաները չեն աշխատում:

Այսպես՝ երգչուհի Սոնա Ռուբենյանը օրերս «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ հիվանդացել է թարախային անգինայով, սակայն դեղատանը չի կարողացել դեղ գնել դեղատոմս չունենալու պատճառով՝ միակ բանը, որ կարողացել են նրան առաջարկել, կոկորդի ցավի դեմ սառնաշաքարն էր: Մարտի 8-11-ը պոլիկլինիկաները չէին աշխատում: Երգչուհին շտապ օգնություն է զանգահարել, սակայն նրան պատասխանել են, որ որեւէ բանով օգնել չեն կարող, քանի որ թարախային անգինան իրենց իրավասության մեջ չէ, իսկ դեղատոմսեր շտապ օգնության բժիշկները չեն գրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է