• Latest news

Ամերիկացի բժիշկներն առաջին անգամ համալրված իրականության տեխնոլոգիայի կիրառմամբ քթի խոռոչի վիրահատություն են իրականացրել

15 մարտի, 2018  22:46

Տեխասի համալսարանին կից գիտական կենտրոնի վիրաբույժները ԱՄՆ-ում առաջին վիրաբույժներն են դարձել, որոնք օգտագործել են համալրված իրականության տեխնոլոգիան քթի հարակից խոռոչների ինվազիվ պրոցեդուրայի ժամանակ։

Քթի հարակից խոռոչները անատոմիական գոյացություն են դիմային գանգի ոսկորների մեջ։ Նեղ ուղիների տեւական խցանումը, որոնք միացնում են այդ խոռոչները քթի խոռոչի հետ, խոչընդոտում է քթարտադրությունից ազատվելը ու կարող է հանգեցնել քրոնիկ սինուսիտի զարգացման։ Ժամանակակից բժշկական սարքավորումն օգնում է բուժել սինուսիտն առանց կտրվածքների, իսկ համալրված իրականության տեխնոլոգիան, ամերիկացի օտոռինոլարինգոլոգների խոսքով, նկատելիորեն կբարձրացնի սինուս- պրոցեդուրաների արդյունավետությւոնը։ 

Բժշկական գիտությունների դոկտոր, McGovern բժշկական դպրոցի օտորինոլարինգոլոգիայի կաֆեդրայի վարիչ Մարտին Չիթարդին իր գործընկերների հետ միասին իրականացրել է քրոնիկ ռինոսինուսիտով հիվանդի քթի ծոցի ռեւիզիոն ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրահատություն։ Ռինոսինուսիտից բացի վիրահատվողը տառապում էր նա եւ ֆիբրոզ- ոսկրային ախտահարումով, որը արգելափակել էր ձախ ճակատային խոռոչի դրենաժը։  

Վիրահատությունն անցկացրել էին Scopis Target Guided Surgery (TGS) Stryker տեխնոլոգիայի օգնությամբ՝ համակարգ, որը վիրաբույժներին հնարավորություն է տալիս վիզուալ պլանավորել իրենց գործողությունները։ Պրոցեդուրայի ընթացքում այդ պլանը տեղադրվում է վիրահատվող մասի էնդոսկոպիկ պատկերի վրա ու բժիշկը, «հետևելով» նախագծված ուղուն, շրջանցում է վտանգավոր մասերը։

Արդյունքում Չիթարդին ու նրա գործընկերները կարողացել են մաքրել այն ուղին, որը արգելափակում էր ճակատային ծոցը ու խուսափել ավելի ընդարձակ վիրահատական միջամտությունից։ Նա համարում է, որ նորագույն տեխնոլոգիաները մեծ ներուժ ունեն ու հետագայում դրանք հնարավոր կլինի գործածել սինոնազալ պոլիպների ու նույնիսկ ուռուցքների դեմ պայքարի համար։

Ավելին, համակարգը թույլ է տալիս տեսանկարահանել թե վիրահատության բուն պրոցեսը, թե վիրահատական պլանավորումը։ Նման թվային ձեւաչափը հետագայում կօգնի պատրաստել բարձրակարգ մասնագետների, որոնք կկարողանան իրականացնել քթի հարակից խոռոչների բարդ էնդոսկոպիկ վիրահատություններ։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել