Նոր դեղամիջոցը կարող է կանանց ազատել դաշտանադադարի հետեւանքներից

17 մարտի, 2018  10:32

Գիտնականները մշակում են փորձարարական դեղամիջոցների նոր դաս, որոնք կարող են կանանց ազատել դաշտանադադարին բնորոշ առհոսումներից։

Դաշտանադադարը սովորաբար կանանց մոտ սկսվում է 40-55 տարեկանում։ Այն կարող է ուղեկցվել տհաճ ախտանշաններով, ինչպիսիք են քնի խանգարումներն ու առհոսումները։ Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները գտել են առանց հորմոնափոխարինող թերապիայի գործածման առհոսումների դեմ պայքարելու միջոց։

Մասնագետները հետազոտությանը մասնակցելու համար ընտրել են 40-62 տարեկան 37 կանանց։ Նրանց բոլորի մոտ դիտարկվում էին հաճախակի առհոսումներ՝ օրական 7 անգամ եւ ավելին։ Նրանք չորս շաբաթվա ընթացքում ստացել են MLE4901 փորձարարական դեղամիջոցի 80 միլիգրամ, կամ պլացեբո ։ Հետո դեղամիջոցը փոխարինել են մեկ այլ դեղամիջոցով ու շարունակել թերապիան եւս չորս շաբաթ։

Պարզվել է, որ MLE4901-ը նվազեցնում էր առհոսումների ծանրությունը 72 տոկոսով, իսկ հաճախությունը՝ 38 տոկոսով։ Գիտնականները ենթադրում են, որ նոր դեղամիջոցը արգելափակում է նեյրոկինին B-ն (NKB)։ Այս սպիտակուցը ակտիվացնում է ուղեղում այն մասերը, որոնք վերահսկում են ջերմաստիճանը։

Հետազոտության հեղինակները նշում են, որ MLE4901-ը չեն օգտագործի ապագա փորձերում, քանի որ պարզվել է, որ այն թունավոր է լյարդի համար, բայց այդ դասի այլ դեղամիջոցների փորձարկումները կշարունակվեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի