• Latest news

Քաղցածության զգացողությունը կարող է ճնշել ցավի զգացումը

24 մարտի, 2018  10:37

Քաղցածության զգացողությունը, պարզվում է, քրոնիկ ցավերը ճնշելու արդյունավետ միջոց է, որն իր հզորությամբ չի զիջում օփիոնատիպ դեղամիջոցներին ու մյուս ցավազրկողներին։ Այս մասին ասվում է Cell ամսագրում հրապարակված հոդվածում։

«Մենք բոլորովին չէինք ակնկալում, որ քաղցածության զգացողությունը որևէ կերպ կազդի ցավի ընկալման վրա՝ այն էլ այսքան զգալի չափով։  Մյուս կողմից էլ երբ մենք սկսեցինք հետևել մկների վարքագծին, մեզ ամեն ինչ հասկանալի դարձավ։ Եթե կենդանին որևէ վերք կամ վնասվածք ունի, նա չպետք է տառապի ցավից, այլ ուժեր գտնի, որպեսզի իր համար սնունդ հայթայթի ու ողջ մնա»,- հայտնել է Փենսիլվանիայի համալսարանի նեյրոֆիզիոլոգ Էմբեր Ալհադեֆֆը։

 Ալհադեֆֆը ու նրա գործընկերները պատահաբար հայտնաբերել են ցավային զգացողությունների ազդեցությունը շրջակա աշխարհի ընկալման վրա՝ հետևելով մկների վարքագծին ու նրանց նյարդային բջիջների աշխատանքին, որոնք կառավարում են քաղցի ու հագեցածության զգացողությունը։ Ուսումնասիրելով նրանց արձագանքը ցերեկային քաղցածությանը, նեյրոֆիզիոլոգներն անսպասելիորեն հայտնաբերել են, որ սննդի պակասը ստիպում է որոշ կրծողների ավելի քիչ ուշադրություն դարձնել այն ոտքին, որը նրանք վնասել էին փորձերը սկսելուց առաջ։

Հայտնաբերելով այդ երևույթը՝ գիտնականները փորձել են գտնել նեյրոնների այն շղթաները, որոնք քաղցի կենտրոնը կապակցում են ցավային զգացողությունների կենտրոնի հետ կրծողների ուղեղում ։ Դրա համար նրանք կրծողների նեյրոնների մի մասը վարակել են հատուկ ռետրովիրուսի օգնությամբ, որը ստիպել է այդ բջիջներին հարկադրաբար միանալ կամ անջատվել լույսով ճառագայթման ժամանակ ու հերթով լուսավորել են դրանք։ 

Պարզվել է, որ տհաճ զգացողությունները բթացնում էին այսպես կոչված AgRP-նեյրոնները՝ հիպոտալամուսի հատուկ մասի բջիջները, որը «քաղցի կենտրոնի» դերն է կատարում։ Դրանց հարկադրական միացումը ամբոջղովին արգելափակել է ցավի զգացողությունը նույնիսկ այն դեպքում, երբ մկները կուշտ էին ու սննդի պակասից չէին տառապում։

«Այդ էֆեկտն այնքան ուժեղ էր, որ մենք սկզբում չհավատացինք մեր աչքով տեսածին ու կարծեցինք, թե խնդիրը  ֆորմալինն է, որը մենք քսել էինք կենդանիների ոտքերին։ Ցավազրկող էֆեկտը տվյալ դեպքում համեմատելի է նրա հետ, թե ինչպես է օրգանիզմի վրա ազդում մորֆինն ու մյուս օփիոնատիպ դեղամիջոցները։ Ընդ որում այդ բջիջների ակտիվացումը չի առաջացնում քաղց ու այլ կողմնակի էֆեկտներ, որոնք կարող էին ոչ թե ճնշել ցավը, այլ պարզապես շեղել կենդանու ուշադրությունը»։ ,- հավելում է Նիկոլաս Բեթլին, Ալհադեֆի գործընկերը։

Գիտնականները նշում են, որ եթե նման շղթաներ կան նաև մարդկանց մոտ, ապա այդ բջիջների վրա ազդող դեղամիջոցների ստեղծումը կարող է դառնալ առաջին արդյունավետ մեթոդը՝ քրոնիկ ցավերի դեմ պայքարի համար, միաժամանակ չառաջացնելով որևէ կախում, օփիոնատիպ դեղամիջոցների նման, եզրակացնում են հոդվածագրերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել