• Latest news

Բուերը վաղ մահանալու ավելի մեծ հավանակություն ունեն, քան արտույտները

13 ապրիլի, 2018  17:58

Քրոնոտիպով բու մարդիկ վտանգված են ավելի վաղ մահանալու, քան, այսպես կոչված, արտույտները: Այս մասին հայտարարել են Սուրեյ համալսարանի (Գիլֆորդ) գիտնականները:

Փորձագետները հայտարարել են, որ մարդկանցից շատերը գիշերային կենսակերպ են վարում ոչ թե սեփական կամքով, այլ հոգեկերտվածքի եւ ֆիզիոլոգիայի առանձնահտկությունների պատճառով: «Մեր խնդիրն է այսպիսի մարդկանց օգնել կյանքում հարմարվելուն եւ իրենց առողջության նկատմամբ հոգածությանը՝ կանխարգելիչ միջոցներին դիմելով»,- ասել է հետազոտության համահեղինակներից մեկը՝  ԱՄՆ Հյուսիսարեւմտյան համալսարանից Քրիսթեն Կնուտսոնը

«Հնարավոր է՝ մեր հետազոտությունը հաստատում է, որ բուերն օժտված են սեփական կենսաբանական ժամացույցով, որի ընթացքը չի համընկնում նրանց ենթագիտակցությունից դուրս ժամանակի ընթացքին»,- հավելում է հետազոտողը՝ նշելով, որ քրոնիկական  պակաս քնելու պատճառով բուերի մոտ, արտույտների համեմատությամբ, զգալիորեն մեծ է իրենց առողջությունը քայքայելու վտանգը:

«Ուշ քնելն ու արթնանալը խնդիր է, որի գոյությունը հասարակությունը չի կարող անտեսել»,- վստահ է Սուրեյ համալսարանի քրոնոկենսաբանության պրոֆեսոր Մալկոլմ ֆոն Շանթցը:

Իրենց հետազոտություններում գիտնականներն օգտվել են Մեծ Բրիտանիայի կենսաբանկի տվյալների բազայից. սա երկարաժամկետ նախագիծ է՝ պարզելու համար, թե ինչպես են մարդու վրա ներգործում գենետիկ նախահակվածությունն ու շրջակա միջավայրը: Հիմա այն պարունակում է մասնակիցների 502 642 անկետաներ, որոնք 18 տարի կամավոր կլրացնեն իրենց հիվանդությունների պատմությունը: Ներկայացրած հետազոտության մեջ մասնագետներն ուսումնասիրել են 433 268 անկետա: Կամավորների տարիքը տատանվում է 37-ից 73 տարեկանի սահմաններում: Նրանց 55,7 տոկոսը կանայք են: Հետազոտման միջին ժամանակահատվածը կազմել է 6,5 տարի: Կյանքի ենթադրվող տեւողությունը վերլուծելիս հաշվի են առել սեռը, տարիքը, էթնիկ պատկանելությունը, մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելուն հակվածությունը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը եւ ունեցած հիվանդությունները:

Գիտնականները եզրակացրել են, որ բուերը ենթակա են մահացության 10 տոկոսով ավելի բարձր վտանգի, քան արտույտները:

Գիտնականների զեկույցում նշված է, որ բուերն առավել ենթակա են կարդիովասկուլյար հիվանդությունների (ինֆարկտներ, կաթվածներ, սիրտ-անոթային անբավարարություն), էնդոկրինային համակարգի խանգարումների (դիաբետ, ներքին սեկրեցիայի խոշոր գեղձերի դիսֆունկցիա): Գիշերային կենսակերպը հարուցում է նաեւ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների զարգացում, թոքային խանգարումներ եւ հոգեկան շեղումներ, նշված է զեկույցում, որը հրապարակվել է Chronobiology International ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է