• Latest news

Ձեռքեր չորացնելու սարքերում վխտում են բակտերիաները․ հետազոտություն

14 ապրիլի, 2018  12:01

Թղթե սրբիչների համեմատ՝ ձեռքերը չորացնող սարքերը, որոնք տեղադրված են հանրային զուգարաններում, կարող են թվալ գումար տնտեսող միջոց՝   բայց դրանք ոչ մի դեպքում ավելի հիգիենիկ լուծում չեն։ Ավելին՝ որոշ դեպքերում դրանք կարող են վտանգավոր լինել առողջության համար։

Երբ դուք զուգարանակոնքի մեջ ջուր եք լցնում, չիջեցնելով կափարիչը, բակտերիաներ պարունակող աէրոզոլը կարող է տարածվել օդում 4,5 մ շառավղով։ Կարծես հենց միայն այս փաստը բավական է միզոֆոբների կյանքը փչացնելու համար,  բայց հիմա գիտնականները նոր դիտարկումներ էլ են ներկայացրել։ Արտաթորանքի միկրոմասնիկներն ու բակտերիաները կարող են կլանվել ձեռքեր չորացնող սարքերի կողմից ու դուրս մղվել հենց ձեր նոր լվացած ձեռքերի վրա։

Փորձի ընթացքում Կոնեկտիկուտի համալսարանի միկրոկենսաբանները երեք կատերոգորիաների են բաժանել Պետրի սարքերը։ Դրանցից մի քանիսը բացօթյա  տարածքում են թողել, մյուսները տեղադրել են ձեռքեր չորացնող սարքերի տակ, իսկ մնացածը ՝ օդորամղիչների տակ՝ օդի թույլ հոսքով։ Փորձը ցույց է տվել, որ բակտերիաները շատ ավելի ակտիվ էին ցրվում հենց չորացնող սարքի օդի հոսքի միջոցով։

Անոթում, որը դրված էր չորացնող սարքի տակ, գիտնականները հայտնաբերել են բակտերիաների 18-60 տեսակ գաղութ,  իսկ օդամղիչի տակ տեղադրված անոթում՝ 5-12։ Բացօթյա տարածքում բակտերիաների միջինը մեկ խումբ էր գոյանում։ Ցանքի մեջ հայտնաբերել են Bacillus subtilis տեսակի ցուպիկ։ Այդ բակտերիան հիմնականում հողի մեջ է հանդիպում ու անվտանգ է մարդու համար, սակայն գիտնականները նշում են, որ չորացնող սարքերը կարող են նաեւ ավելի վտանգավոր միկրոբներ տարածել։

Հետազոտության մեջ նաեւ նշվում է, որ չորացնող սարքերի մեջ հակաբակտերիալ ֆիլտրների գործածումը կրճատում է միկրոբների ընդհանուր քանակը մոտ չորս անգամ, բայցեւայնպես դրանցից ամբողջությամբ չի ազատում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել