Էլեկտրոնային սարքերից կախվածությունը մարդկանց դժբախտ է դարձնում. ուսումնասիրություն

15 ապրիլի, 2018  16:42

Էլեկտրոնային սարքերից կախվածությունը, որը տարեցտարի ավելի տարածված երեւույթ է դառնում, մարդկանց դժբախտ է դարձնում, պարզել են Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետազոտողները:
Աշխատանքը հրապարակվել է Sciencedaily ամսագրում:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սմարթֆոններից կախվածություն ունեցող մարդկանց ուղեղում աստիճանաբար ձեւավորում են նյարդաբանական կապեր, որոնք կախվածություն են առաջացնում: Դա օրինակ, տեղի է ունենում այն մարդկանց հետ, ովքեր անհարկի շատ ցավազրկողներ են օգտագործում:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ գաջեթներից կախվածությունը բացասական է անդրադառնում նաեւ սոցիալական կապերի վրա: 135 ուսանողների շրջանում հարցումներից հետո պարզվել է, որ նա ով հաճախ է օգտվում սմարթֆոններից, մյուսներից ավելի հաճախ է միայնություն զգում:

Գիտնականները կարծում են, որ սոցցանցերում ժամանակի մեծ մասն անցկացնողները ոչ վերբալ շփման կարիք ունեն՝ ժեստերի, միմիկայի եւ զրուցակցի առոգանության:

Աշխատանքի հեղինակները խորհուրդ են տալիս ավելի քիչ օգտվել սմարթֆոններից եւ համակարգիչներից: Օրինակ, նրանք առաջարկել են ընթերցողներին հետեւյալ խաղը խաղալ. սրճարանում կամ ռեստորանում հանդիպման ժամանակ բջջային հեռախոսները դնել սեղանի կենտրոնում: Նա, ով առաջինը ցանկանա օգտվել հեռախոսից, պետք է վճարի մյուսների ըմպելիքների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի