• Latest news

Ինֆլամատոլոգիան Երեւանից մի փոքր է երիտասարդ. ռուսաստանցի պրոֆեսոր

16 ապրիլի, 2018  17:56

Ինֆլամատոլոգիան՝ բորբոքման մասին տեսություն, Երեւանից մի փոքր է երիտասարդ: Երեւանը 2800 տարեկան է, իսկ բորբոքման մասին տեսությունը՝ 2500: Այս մասին Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Իմունոախտորոշման եւ իմունոթերապիայի արդի հիմնախնդիրները» գիտաժողովի բացման ժամանակ ասաց Ռուսաստանի իմունոլոգների գիտական միության նախագահ, ՌԳԱ Ուրալի մասնաճյուղի Իմոնոլոգիայի եւ ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Վալերի Չերեշնյովը:

Ըստ որում, ըստ նրա, իմունոլոգիան բավականին երիտասարդ գիտություն է, այն ընդամենը 150 տարեկան է: Նա հիշեցրեց, որ 2018 թվականին աշխարհը նշում է առաջին համատեղ Նոբելյան մրցանակի 110-ամյակը, որը հանձնվել է Իլյա Մեչնիկովին եւ Պաուլ Էրլիխին՝ 2 գիտնականներ, որոնց վեճը ֆագոցիտների եւ հակամարմինների մասին տեւել է 28 տարի, սակայն արդյունքում պարզվել է, որ երկուսն էլ ճիշտ են: Ինչպես նշեց մասնագետը, Պետրին ֆագոցիտոզի մասին տեսությունը արեւելյան հեքիաթ էր որակում, սակայն այսօր արդեն հայտնի է, որ ե՛ւ ֆագոցիտոզը, ե՛ւ հումորալ իմունիտետը իմունոլոգիական պրոցեսի փուլեր են:

Վալերի Չերեշնյովը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իմունային պատասխանը կազմված է 2 փուլից՝ նախ աշխատում են ֆագոցիտները՝ բնածին իմունիտետի բջիջները, իսկ եթե դրանք անկարող են, ապա մակրոֆագերը տեղեկությունը փոխանցում են լիմֆոցիտներին եւ կոնկրետ օտար նյութի համար հակամարմիններ են արտադրում: Նա հավելեց, որ Էրլիխը երկար ժամանակ Մեչնիկովի հետ վիճում էր՝ մերժելով ֆագոցիտների դերը, սակայն արդյունքում պարզվեց, որ սրանք միեւնույն պրոցեսի 2 փուլերն են, եւ այսպես ծնվեց իմունային պատասխանի բջջային կամ հումորալ կարգավորման տեսությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է