• Latest news

Վեց գործոն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

17 ապրիլի, 2018  14:31

Սրտի ամերիկյան ասոցիացիայի գիտնականները հայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրա, գրում է Knowridge Science Report պարբերականը։

Աղ

Աղն առաջատար դիրք է զբաղեցնում զարկերակային ճնշման բացասական ազդեցությունների վարկանիշում։ Բժիշկները խորհուրդ են տալիս  սննդակարգից բացառել աղը կամ գոնե կրճատել դրա գործածումը մինչեւ օրական 1500 միլիգրամի։

Հակաայտուցային դեղամիջոցներ

Գիտնականները նաեւ կոչ են անում չգործածել հակաայտուցային դեղամիջոցներ, քանի որ դրանք նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը, ինչը հետագայում կարող է հանգեցնել սրտի հիվանդությունների։ Բժիշկները հիշեցնում են, որ  առանց դեղատոմսի վաճառվող բոլոր դեղամիջոցները գնելուց առաջ պետք է ուշադիր կարդալ դրանց վրայի նշումները, քանի որ հաճախ պարունակում են  նախազգուշացումներ նրանց համար, ովքեր զարկերակային բարձր ճնշում ունեն։

Ոգելից խմիչք

Ամերիկյան ասոցիացիայի գիտնականները տղամարդկանց համար  ողջամիտ նորմա են համարում օրական առավելագույնը երկու բաժակ ոգելից խմիչքը, իսկ կանանց համար՝ մեկ բաժակ։

Շոգեբաղնիք

Չարժի չարաշահել նաեւ շոգեբաղնիքներ հաճախելը, քանի որ սառը ջրի ու շոգեբաղնիքում բարձր ջերմաստիճանի միջեւ հակադրությունը ծայրաստիճան վտանգավոր է առողջության համար։

Քաշ

Զարկերակային բարձր ճնշում ունեցող մարդիկ պետք է նաեւ իրենց քաշին հետեւեն ու ավելի շատ մարզվեն։

Նստակյաց կենսակերպ

Բացի այդ ամենից՝ գիտնականները խորհուրդ են տալիս կարճատեւ զբոսանքներ կազմակերպել աշխատանքային օրվա ավարտից հետո, հատկապես եթե ձեր աշխատանքը նստակյաց է։

Ընդամենը մի քանի րոպե թեթեւ ակտիվությունը կօգնի նվազեցնել 2-րդ տիպի դիաբետով հիվանդների զարկերակային ճնշումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել