• Latest news

Երիտասարդ ծնողների մեծամասնությունը էլեկտրոնային ծխախոտներն անվնաս է համարում

7 մայիսի, 2014  20:57

Շատ ծնողներ` հատկապես երիտասարդ, համարում են, որ էլեկտրոնային ծխախոտներն ավելի քիչ վնասակար են, քան սովորականները: Շատ երիտասարդ ծնողներ օգտագործում են էլեկտրոնային ծխախոտներ` ասվում է հետազոտության մեջ, որը ներկայացվել է մանկաբույժների ակադեմիական միության տարեկան հանդիպման ընթացքում Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում` հաղորդում է Medical Daily-ն:

Էլեկտրոնային ծխախոտները մարտկոցներով սարքեր են, որոնք կրկնօրինակում են իրական ծխախոտներին, բայց դրանք պարունակում են ոչ թե նիկոտին, այլ նիկոտինային հեղուկ, որը գոլորշիանում է, եւ ծխողը շնչում է այդ գոլորշին: Դրանք նման են իրական ծխախոտներին, բայց պարունակում են նիկոտինի տարբեր մակարդակներ եւ ունեն տարբեր համեր, եւ շատ սովորական ծխողներ անցել են էլեկտրոնային ծխախոտներին` որպես առողջ այլընտրանք: Վերջերս, սակայն, ԱՄՆ մթերքների եւ դեղորայքի որակի վերահսկողության գործակալությունը (FDA) հաղորդել է, որ էլեկտրոնային ծխախոտներն անվտանգ չեն, եւ առկա չէ մշակված ստանդարտ դրանց արտադրության համար:

2013 թվականի սեպտեմբերին հարցում է անցկացվել 3000 չափահաս մարդկանց շրջանում, որոնց 88%-ն եղել է 18-ից 24 տարեկան հասակում, նրանց համարյա քառորդը (22 %) արդեն իսկ ունեցել են երեխաներ:

Ծնողների 13%-ը հայտնել են, որ փորձել են էլեկտրոնային ծխախոտներ, իսկ 45%-ը` որ երբեք սովորական ծխախոտներ չեն ծխել կամ ծխել են նախկինում: Ծնողների 6%, որոնք փորձել են էլեկտրոնային ծխախոտներ, խոստովանել են, որ ծխել են վերջին 30 օրվա ընթացքում:

Երբ ծնողներին հարցրել են, թե ինչու են նրանք օգտագործել էլեկտրոնային ծխախոտներ, 81%-ը պատասխանել է, որ համարում է դրանք շրջապատող մարդկանց համար քիչ վնասակար, քան սովորական ծխախոտները: 76%-ը մտածում էր, որ էլեկտրոնային ծխախոտներն ավելի շատ հարմար են չծխող մարդկանց, իսկ 72%-ն այն կարծիքին էր, որ էլեկտրոնային ծխախոտներы թույլատրված են այն վայրերում, որտեղ սովորական ծխախոտներն արգելված են:

«Նշված հետազոտությունից կարելի է անել տագնապ առաջացնող երկու եզրահանգում: Առաջինը. մարդկանց հայտնի չէ էլեկտրոնային ծխախոտների օգտագործման վտանգը եւ դրանց գոլորշիների ազդեցությունը, քանի որ շատ ծնողներ հայտարարել են, որ էլեկտրոնային ծխախոտներն ավելի քիչ վնաս են հասցնում շրջապատող մարդկանց», - ասել է հետազոտության առաջատար բժիշկ Ռոբերտ Ս. Մակմիլլենը` Միսիսիպիի նահանգի համալսարանի սոցիալական գիտությունների հետազոտական կենտրոնից:

«Երկրորդը. ներկայիս օգտագործողների կեսը ծխողն չեն և համարում են, որ ի տարբերություն ծխախոտային արտադրանքի` էլեկտրոնային ծխախոտները չեն առաջացնում կախվածություն»:

Բոլոր երիտասարդները, որոնք փորձել են էլեկտրոնային ծխախոտներ, խոստովանել են, որ փորձել են դրանց մրգային և անանուխային տարբերակները, ինչը հանդիսանում է շուկայաբանական ռազմավարության արդյունք:

Վերջերս անցկացված երկու հետազոտություններ բացահայտել են, որ էլեկտրոնային ծխախոտներ արտադրողներն օգտագործում են հատուկ երիտասարդներին հասցեագրված գովազդ, ինչը կարող է հանգեցնել նիկոտինամոլ նոր սերնդի ձեւավորմանը:

FDA-ի համաձայն` հայտնի չէ, թե էլեկտրոնային ծխախոտներ ծխելը կհանգեցնի արդյոք իրական ծխախոտ ծխելուն, ինչը, ինչպես հայտնի է, առաջացնում է անժամանակ մահվան նպաստող վտանգավոր հիվանդություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է