• Latest news

Երկրագնդի բնակչության 95 տոկոսը վտանգավոր օդ է շնչում

18 ապրիլի, 2018  13:08

Օդի աղտոտվածության հետ կապվող մահվան դեպքերի թիվը վերջին 30 տարում 20 տոկոսով աճել է: 2016 թվականին այս գործոնի պատճառով մահացել է 6,1 մլն մարդ: Այս մասին նշված է ամերիկյան Health Effects Institute (HEI) հետազոտական կազմակերպության զեկույցում:

Հետազոտողների տեղեկություններով՝ օդի աղտոտվածության հիմնախնդիրը խորանում է ուրբանիզացիայի հետեւանքով: Մեգապոլիսների բնակիչները մշտապես վտանգավոր խառնուրդների առավելագույն թույլատրելի խտություն են շնչում ինչպես փողոցում, այնպես էլ տանը:

Վիճակագրության համաձայն՝ աշխարհում վաղաժամ մահվան ամենատարածված պատճառների թվում են սիրտ-անոթային հիվանդությունները, սխալ սնվելը եւ ծխելը: Չորրորդ տեղում է օդի աղտոտվածությունը:

Զեկույցում նշվում է, որ 7 մլրդ մարդ՝ Երկրագնդի բնակչության 95 տոկոսը, բնակվում է շրջաններում, որտեղ խառնուրդների խտությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորման գերազանցում է: Այս խնդիրն առավել սուր է Ասիայում:

Փորձագետները աղտոտման հիմնական աղբյուրներ են համարում ածխի այրումը եւ վերգետնյա տրանսպորտի արտանետումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել