• Latest news

Սիրեկաններին կանխամտածված ՄԻԱՎ-ով վարակած վարսավիրը ցմահ ազատազրկվել է (ֆոտո)

19 ապրիլի, 2018  11:44

Մեծ Բրիտանիայում 27-ամյա վարսավիր Դերիլ Ռոուն ցմահ ազատազրկման է դատապարտվել, քանի որ զուգընկերներին դիտավորյալ ՄԻԱՎ ինֆեկցիայով է վարակել: Նա հայտարարել է, որ այսկերպ վրեժ է լուծել գեյ հանրույթից:

Դատավոր Քրիսթին Հենսոնը, որն անցկացրել է դատական նիստը, երիտասարդի արարքը բռնության կատարյալ տեսակ է որակել: Նա ընդգծել է, որ Ռոուլը «հանրության համար զգալի վտանգ է ներկայացնում»: «Դուք առաջին մարդն եք, որն Անգլիայում դատապարտվում է ՄԻԱՎ-ով կանխամտածված վարակելու համար»,- ասել է դատավորը, հայտնում է Press Association-ը:

«Ես ամեն օր մտածում եմ ինքնասպանություն գործելու մասին: Ես զգում եմ, որ ոչ մեկին չեմ կարող վստահել: Նա իմ կյանքը կործանել է»,- բրիտանական Daily Mail պորտալը մեջբերել է տուժածներից մեկի խոսքը:

Դերիլ Ռոուն 2015 թվականին է իմացել, որ ՄԻԱՎ-ով է վարակված: Նրան վարակել էր նախկին զուգընկերը: Այդ ժամանակ տղան հրաժարվել է բուժում անցնել եւ որոշել է ամբողջ գեյ հանրույթից վրեժ լուծել: Նրա նպատակն էր իր հիվանդությունը փոխանցել առավել մեծ թվով նույնասեռականների: Մինչեւ կալանավորվելը նա հասցրել է սեռական հարաբերություն հաստատել 10 տղամարդկանց հետ, որոնցից 5-ը հրաշքով չեն վարակվել:

Հրապուրիչ վարսավիրը զոհերին որոնել է նույնասեռականների ծանոթության կայքում: Ժամադրությունների ժամանակ նա պնդել է զբաղվել չպաշտպանված սեքսով, սակայն ոչ բոլորն են համաձայնվել: Այդ պատճառով նա սկսել է պահպանակները նախապես ծակել: Սեռական ակտից հետո նա խոստովանել է կատարածը՝ զոհերին ծաղրական հաորդագրություններ ուղարկելով:

Երբ տղամարդուն կալանավորել են, նա հերքել է, որ զոհերին ծանոթ է, եւ պնդել է, թե ՄԻԱՎ վարակակիր չէ: Սակայն դատարանին հաջողվել է հակառակն ապացուցել:

Վարսավիրը բանտում կանցկացնի նվազագույնը 12 տարի, մինչ կկարողանա վաղաժամկետ ազատվելու խնդրագիր ներկայացնել: Բանտում նրա համար հատուկ պայմաններ կստեղծվեն, որ չկարողանա մյուս բանտարկյալներին վարակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել