• Latest news

Հազարավոր մարդիկ շարունակում են քաղցկեղի առաջացման պատճառների մասին առասպելների հավատալ

27 ապրիլի, 2018  22:26

Աշխարհում հազարավոր մարդիկ շարունակում են հավատալ քաղցկեղի առաջացման պատճառների մասին հիմար առասպելների։ Սա, գիտնականների կարծիքով, վտանգավոր է, քանի որ  ռիսկի իրական գործոնները չիմանալը խոչընդոտում է հիվանդության կանխարգելմանը։

European Journal of Cancer պարբերականում հրապարակված հետազոտության շրջանակում University College London և University of Leeds համալսարանների գիտնականները հարցում են իրականացրել 1330  մարդու շրջանում Անգլիայում։ Պարզվել է, որ հարցման մասնակիցների 43 տոկոսը սխալմամբ համարում էր, որ քաղցկեղ կարող է առաջացնել սթրեսը, իսկ 42 տոկոսը վստահ էր, որ սննդային հավելանյութերն են քաղցկեղածին։

Հարցման մասնակիցների մոտ մեկ երրորդը սխալմամբ համարում էր, որ քաղցկեղի առաջացման պատճառը էլեկտրամագնիսական ալիքներն են (35 տոկոս) ու  գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների գործածումը (34 տոկոս)։ Միաժամանակ՝ հիվանդության առաջացման հարցում մեղավոր էին համարում միկրոալիքային վառարանները  (19 տոկոս) ու պլաստիկ շշերից ըմպելիքների  գործածումը (15 տոկոս), չնայած դրա համար գիտական բավարար ապացույցներ չկան։

Ապացուցված քաղցկեղածիններից մեծամասնությունը ճիշտ է նշել ծխելը (88 տոկոս), պասիվ ծխելը (80 տոկոս), ու արևային արյվածքները (60 տոկոս)։

Գիտնականների խոսքով՝ եթե մարդիկ հավատում են քաղցկեղի առաջացման առասպելական պատճառների, դա դեռ չի նշանակում, որ նրանց վերաբերմունքն իրենց առողջությանն ավելի ռիսկային է։ Բայց մարդիկ, որոնք ավելի լավ էին տեղեկացված հիվանդության իրական պատճառների մասին, ավելի հազվադեպ էին ծխում ու ավելի պատասխանատու մոտեցում ունեին սեփական առողջությանը։

Գիտնականները նշում են, որ մարդկանց սանիտարական գրագիտության ավելացումը ծայրաստիճան կարևոր է։ Քաղցկեղի իսկական պատճառների իմացությունը անհրաժեշտ է շատ հարցերի շուրջ իրազեկ որոշումների կայացման համար։ Բացի դրանից՝ այն շատերին ազատում է ավելորդ հուզումներից։

«Մարդկանց կարծիքը շատ կարևոր է, քանի որ այն ազդում է նրանց կենսակերպի ու  ընտրության վրա։ Ավելի լավ իրազեկված մարդիկ ավելի հաճախ չեն ծխում ու ավելի շատ միրգ ու բանջարեղեն են գործածում»,- ասել է բժիշկ Լիոն Շահաբը ՝ University College London համալսարանից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է