Փոքր քաշը կարող է տկարամտության պատճառ դառնալ՝ այսպիսի եզրահանգում են կատարել Բոստոնի համալսարանի Բժշկության դպրոցի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Alzheimer's Disease-ում:
Հետազոտողները պարզել են, որ մարմնի զանգվածի փոքր համաթվի դեպքում (մարդու զանգվածի հարաբերակցությունը նրա հասակին) մարդը 50-60 տարեկանում դեմենցիայից խուսափելու ավելի քիչ հնարավորություն կունենա:
Մասնագետները վերլուծել են սրտի Ֆրեմինգեմյան հետազոտությունը՝ պարզելու համար վտանգի նոր գործոնները, որոնք բերում են տկարամտության զարգացման: Մասնավորապես՝ գիտնականները ուշադրություն են դարձրել ժողովրդագրական տվյալների, ինչպես նաեւ 1979-1983 թվականներին մարդկանց կենսակերպի վերաբերյալ տեղեկատվության վրա ու պարզել, թե նրանցից ում են «դեմենցիա» ախտորոշել:
Առավել վաղ կատարված հետազոտություններում մասնագետները տկարամտության բերող հիմնական գործոն են նշել տարիքը: Սակայն, ինչպես ցույց են տվել դիտարկումները, անբավարար քաշի դեպքում 50-60 տարեկանում մարդկանց մոտ դեմենցիան ավելի հաճախ է առաջացել, քան նորմալ քաշով նրանց տարեկիցների շրջանում:
Ուղեղի ծերացմանը նպաստող այլ բացասական գործոնների թվում գիտնականներն առանձնացրել են նաեւ քնի պակասը եւ այրիությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day