• Latest news

Գիտնականները հայտնաբերել են նստակյաց կյանքի նոր վտանգը

24 մայիսի, 2018  23:48

Ոտքերի մկանների վրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում ցրված սկլերոզի ու ողնուղեղի ատրոֆիայի առաջացման վտանգը, նաեւ խոչընդոտում է դրանց առաջընթացին, պարզել են Միլանյան համալսարանի գիտնականները։ Մասնագետների հոդվածը հրապարակվել է Frontiers in Neuroscience  ամսագրում։

28 օր տեւած փորձն իրականացրել են մկների վրա, որոնց պոչը կապել են վանդակին այնպես, որ կենդանիները կարողանային միայն առջեւի թաթերի վրա ազատ շարժվել։ Փորձի ընթացքում կրծողները նորմալ սնվում էին ու սթրեսի որեւէ նշան չէին դրսեւորում։ Դրանից հետո գիտնականները վերլուծել են ուղեղի սուբվենտրիկուլյար գոտին, որը նոր նեյրոններ է մատակարարում օրգանիզմին կյանքի ամբողջ ընթացքում։

Պարզվել է, որ հետեւի թաթերի անշարժացումը 70 տոկոսով նվազեցրել է նյարդային ցողունային բջիջների քանակը հսկիչ խմբի կենդանիների համեմատ։ Շատ նեյրոններ ու օլիգոդենդրոցիտներ, որոնք նյարդային հյուսվածքները մեկուսացնում են ու լավացնում իմպուլսների հաղորդումը, ամբողջովին չէին հասունանում։

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ոտքերի համար վարժությունները ապահովում է ազդանշանների գեներացիա, որոնք ապահովում են առողջ նյարդային բջիջների արտադրություն։ Ֆիզիկական ակտիվության բացակայությունը նվազեցնում է հյուսվածքների հագեցումը թթվածնով, ինչը անաէրոբային միջավայր է ստեղծում ու փոխում նեյրոնների մետաբոլիզմը։ Բացի դրանից, նվազում է որոշ գեների՝ այդ թվում CDK5Rap1-ի ակտիվությունը, որը պատասխանատու է  միտոխոնդրիաների նորմալ գործունեության համար։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է