• Latest news

Բոլոր երեխաները միանման իրավունքներ ունեն, սակայն միանման հնարավորություններ չունեն. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

1 հունիսի, 2018  13:11

Բոլոր երեխաները միանման իրավունքներ ունեն, սակայն նրանք միանման հնարավորություններն չունեն, եւ դա կանխորոշում է նրանց ապագան: Այս մասին հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Նրա խոսքով՝ երեխաները շատ կարեւոր ռեսուրս են, եւ երկրի ապագան կախված է, թե որքան ուժ եւ փող կներդրվի երեխաների հարցում:

Ի՞նչ կարելի է ասել Հայաստանի ապագայի մասին՝ նայելով այսօրվա երեխաներին:

Տանյա Ռադոչայի խոսքով՝ 2 պատասխան կա՝ «կախված այն բանից…» եւ «անհայտ է»:

Ի՞նչ է նշանակում «կախված այն բանից…»: Ինչպես պարզաբանեց մասնագետը, Հայաստանում երեխայի ապագան մեծապես կախված է տարբեր գործոններից, մասնավորապես՝ երեխան որտեղ եւ ինչ ընտանիքում է ծնվել՝ աղքատ ընտանիքում գյուղում, թե Երեւանում ապահովված ընտանիքում: Շատ բան է կախված նաեւ նրանից, թե արդյոք երեխան առողջակլան խնդիրներ կամ հաշմանդամություն ունի: Ավելին՝ շատ բան կախված է նաեւ երեխայի սեռից:

Ինչ վերաբերում է «անհայտ»-ին, ինչպես նշեց Տանյա Ռադոչայը, Հայաստանում երեխաների կյանքի բոլոր ուղղությունների եւ իրավունքների մասին հավաստի համալիր տվյալներ չկան: Եղած տվյալները լիարժեք չեն, սակայն դրանց հիման վրա անհնար է երկրում երեխաների վիճակի մասին ճշգրիտ եզրակացություններ կատարել:

Երեխաների վիճակի մասին օբյեկտիվ տվյալների բացակայության եւս մեկ պատճառ է այն, որ ինչպես նշեց մասնագետը, այստեղ իրենց երեխաներին հազվադեպ են հարցնում, թե ինչի կարիք ունեն եւ ինչն է նրանց անհանգստացնում, ուստի մենք չգիտենք, թե երեխաներն իրենք իրենց ինչպես են ընկալում, նրանք իրենց կյանքում եւ երկրում ինչպիսի խնդիրներ են տեսնում: Ծնողներն ու ուսուցիչները որքան էլ նրանց հետ մտերիմ լինեն, սովորաբար չեն կարող երեխաների փոխարեն խոսել եւ ճիշտ պատկերացնել նրանց տեսակետը: Իսկ այդ տեսակետը կարեւոր է, եթե մենք ցանկանում ենք երկրում երեխաների հետ կապված իրավիճակը դրական ուղղությամբ փոխել:

«Մեր՝ որպես մեծահասակների պատասխանատվությունը երեխաների լիարժեք զարգացման համար պայմանների ստեղծումն է, որպեսզի նրանք եւս կարողանան նպաստել երկրի զարգացմանը»,- նշեց մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել